Մաշտոց 5ա հասցեում պաշտոնապես իր դռները բացեց «Կաթսա» ռեստորանը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին շատ հյուրեր, հարազատներ ու ընկերներ, ովքեր եկել էին շնորհավորելու հիմնադիրներին։
Նորաբաց ռեստորանում կազմակերպվել էր բարձրակարգ հյուրասիրություն, որն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ: Ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է հայկական և վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստները․ ճաշացանկում ներկայացված են խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ և որ ամենակարևորն է՝ խինկալի, որը բոլորովին չի զիջում վրացականին:
Ռեստորանի հիմնադիրներին միավորել և ոգեշնչել է այն միտքը, որ նրանց կհաջողվի կարճ ժամանակում նոր չափանիշներ սահմանել հայկական խոհանոցում: Թեև գրեթե բոլոր ուտեստներում զգացվում է հայկականի շեշտադրությունը, սակայն դրանցից յուրաքանչյուրը ներկայացված է նորովի և պատրաստված է հատուկ բաղադրատոմսով:
Մեզ հետ զրույցում հիմնադիրներից Արշակ Երեմյանն ասաց, որ շատ ուրախ է հյուրընկալել բոլորին «Կաթսա» ռեստորանում:
«Նորաբաց այս ռեստորանում մենք փորձել ենք ստանալ ավելի ջերմ ու ավելի մտերմիկ մթնոլորտ․ մեծ հոգի ու շատ սեր կա ներդրված յուրաքանչյուր դետալի մեջ, հուսանք, որ մեր հաճախորդները նույնպես կզգան դա»,- նշեց հինադիրն ու ավելացրեց, որ ռեստորանն իդեալական վայր է առօրյայից կտրվելու և լավ ժամանակ անցկացնելու համար:
Դե ինչ, ռեստորանում առկա բարձրակարգ սպասարկումը, համեղ և նորովի մատուցվող ուտեստները, ինչպես նաև կենդանի երաժշտությունը կապահովեն Ձեր հաճելի ժամանցը: Նշենք նաև, որ հետագայում կազմակերպվելու են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որտեղ մեծ սիրով պատրաստ են հյուրընկալել բոլորին:
Հասցե՝ Մաշտոց 5ա
Հեռ. 095 536161
https://www.instagram.com/katsarestaurant/?hl=ru
https://www.facebook.com/katsarestaurant/