«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմը Մարտի 2-ին կլինի Հայաստանի կինոթատրոնների էկրաններին։
Ֆիլմը արտադրվել է հայ եւ ֆրանսիացի մասնագետների ջանքերով։ Ֆիլմի ռեժիսորն է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Լեւոն Մինասյանը, բեմադրող օպերատորն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Մկրտիչ Մալխասյանը, կոմպոզիտորն է աշխարհի բնակիչ, հանճարեղ գյումրեցի Տիգրան Համասյանը։
«Սա իմ առաջին համագործակցությունն է ֆրանսահայ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանի հետ։ Նա և ես այս ֆիլմի պրոդյուսերներն ենք։ Ֆիլմը HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։ Այս երկու ընկերություններին միացել են բելգիական և ֆրանսիական այլ ընկերություններ։ Առավել ուրախալի է, որ հայկական կողմից HK productions-ի հիմնական գործընկերն է UCOM! ընկերությունը, որի մասնկացությամբ և աջակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել ֆիլմի նկարահանումները։ HK productions-ի և Panarmenian Media Group-ի համագործակցությունը ևս շատ կարևոր է ու ոգևորող։ Շնորհակալություն բոլոր այն ընկերություններին, որոնք հովանավորել, հավատացել և աշխատել են մեզ հետ։ Մարտի 2-ին մենք կտեսնենք նոր որակի, նոր մտածողության հայկական ֆիլմ»,- ընդգծում է հայ կինոռեժիսոր, ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում`
https://www.facebook.com/BravoVirtuose/?fref=ts