Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: Yeghoyan Production- ը նոր տեխնալոգիայի փորձ է իրականցնում Վահագ Ռաշի արդեն իսկ սիրված և Youtube-ում մոտ 500 հազար դիտում ունեցող «Ես կգամ» երգի հիման վրա։
Նմանատիպ հոլովակ պատրաստելը բավականին ժամանակատար է ու աշխատատար:
Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Անիմացիաներն ու 360° մշակումն իրականացրել է Տիգրան Առաքելյանը, ով նաև նախագծի գեղարվեստական ղեկավարն է (ONOFF studio): Մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի:
Ինչ վերաբերում է երգին, ապա երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերը հեղինակել է Տաթև Ոսկանյանը:
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը ստեղծողները վստահ են, որ այն հետաքրքիր փորձ է հայաստանյան վիդեո արտադրության մեջ և ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի այն դուր գա հայ հանդիսատեսին: Համացանցում արդեն իսկ հասանելի է հոլովակի անոնսը: