+37496288287

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը:

Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ, այդ թվում՝ հայազգի հայտնի դերասան, շոումեն, Ռուսաստանում Սթրայքբոլ  խաղի ֆեդերացիայի նախագահ Միշա Գալուստյանի այցը: Ի դեպ, օրվա ավարտին Միշան հանդես եկավ համերգային ծրագրով:

Սթրայքբոլն, առաջին հերթին , ազնվության , ընկերական ու թիմային խաղ է։ Ստանդարտ խաղում ամեն թիմում կարող են խաղալ 16 տարին լրացած 8 հոգի՝ աղջիկ կամ տղա, խաղի տևողությունը մինչև 90րոպե։

HotPubG-ն տրամադրում է համապատասխան՝ ռազմական հագուստ, դիմակ, սաղավարտ, ամերիկյան M սերիայի կամ ռուսական AK սերիայի ավտոմատ, ամբողջովին նոր +1քաթրիջով լիցքավորված 500 գնդակով։

Եթե ցանկություն ունեք  ձեռք բերել ավելին, ապա կարող եք ընտրել զինամթերքի ցուցադրված տեսականուց։ Ելնելով հիգիենայի պահպանման կանոններից՝ ձեռնոց և կոշիկ ընկերությունը չի տրամադրում, կարող եք վերցնել ձեզ հետ կամ գնել սրահից:

Դեռ տարիներ առաջ , ընկերության հիմնադիրն ԱՄՆ-ում խաղալիս սթրայքբոլ, կտրուկ որոշեց, որ այն լինելու է նաև երևանում.  հայկական ոգով, 2տարի տևած նախապատրաստական և շինարարական աշխատանքները մեծ արդյունք տվեցին:

Այսօր, HotPubG -ում դուք կարող եք խաղալ ոչ միայն ստանդարտ , այլ նաև  սցենարային խաղեր՝ մեծ մրցանակային ֆոնդով:   Եթե դու քո թիմով կարողանաս օրինակ թալանել բանկի ոսկյա ձուլակտորները, կտիրանաս մեծ մրցանակային ֆոնդին, իսկ նմանատիպ սցենարային խաղերը շատ են:

HotPubG-ն  աշխատում է առավոտյան ժամը 9:00-ից մինչև 00-:00:  Սրահում գործում է վերջին սերնդի օդափոխության համակարգ, առանձնացված հանդերձարաններ կանանց և տղամարդկանց համար, սանհանգույց, լոգախցիկներ՝ ներառցած հիգիենայի պարագաներով։

Ստանդարտ խաղի մեկ հոգու մուտքավճարը ժամը 9:00-18:00 կազմում է 15.000֏, իսկ  18:00-23:30-ն՝ 18.000֏:

Դե ինչ, շնորհավորում ենք ևս մեկ անգամ հիմնադիրներին եվ մեզ, որ Հայաստանում այլևս կա վայր, որտեղ կարող ենք վայելել մեր ժամանցը:

Հասցե/ Վերին անտառային 144/3

https://www.instagram.com/hotpubg.yerevan/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...