Կիրակի օրը Կասյան 12/46 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց MOOD BEAUTY STUDIO -ն:
Պետք է նշեմ, որ առաջին հերթին MOOD BEAUTY STUDIO -ն առանձնանում է իր ինտերիերով. նոր տենդենցին համապատասխան արված է մի քանի ոճի համադրությամբ, ամեն սրահ ունի իր յուրահատուկ տրամադրությունը, գույները կոնտրաստային են և շեշտադրող, կանաչը ընտրված է որպես հիմնական գույն , կահավորումն իր հարմարավետության և կտորի ընտրության շնորհիվ շքեղեղության նոտա է հաղորդում, սրահների դասավորվածությունը հատուկ այնպես է կազմակերպված, որպեսզի զոնայավորի հետագա աշխատանքային ճիշտ և հարմարավետ պրոցեսը։
Ամեն անգամ ես փորձում եմ որևէ հատված առանձնացնել ինձ համար, որն ավելի շատ եմ հավանել, բայց այս սրահն ինձ ամբողջովին գրավել է իր հետաքրքիր ու նորաոճ լուծումներով:
Հիմնադիր ամուսիններին շնորհավորելու էին եկել նրանց հարազատները, բարեկամներն ու ընկերները: Ինձ հետ զրույցում հիմնադիր Անժելա Մանուկյանն ասաց, որ շատ երջանիկ է, քանի որ վաղուց է սպասել այս օրվան.
«Շատ սիրում եմ այս ոլորտը . սիրով ու մեծ պատասխանատվությամբ կղեկավարեմ մեր բիզնեսը, որպեսզի այն դառնա ճանաչված ու սիրված մեր հաճախորդների կողմից: Մենք մատուցում ենք վարսահարդարի, մատնահարդարի, դիմահարդարի , ինչպես նաև barbershop-ի ծառայություններ: Մեր մասնագետները շատ հմուտ ու պրոֆեսիոնալ են մոտենում իրենց աշխատանքին, մանավանդ, որ մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ, բարձրակարգ նյութերով: Նշեմ նաև, որ հետագայում կունենանք նաև կոսմետոլոգիայի ծառայություն: Ճիշտ եք նկատել, որ մենք փորձել ենք ստանալ յուրօրինակ ինտերիեր, քանի որ, որպես կին, կարող եմ ասել, որ սրահի գույները և գեղեցիկ միջավայրը հաճախորդին էլ ավելի կմոտիվացնեն: Բոլորին սիրով հրավիրում եմ MOOD BEAUTY STUDIO սպասարկվելու և դառնալու մեր սրահի անբաժանելի մասնիկը», – սրահի մասին պատմեց և իր տպավորություններով կիսվեց Անժելա Մանուկյանը:
Դե ինչ, ես սիրով շնորհավորում եմ հիմնադիրներին և մաղթում կանաչ ճանապարհ և հավատարիմ հաճախորդներ: Իսկ դուք անպայման հիշեք հասցեն, քանի որ մեկ անգամ այցելելուց հետո միանշանակ կդառնաք MOOD BEAUTY STUDIO-ի հավատարիմ հաճախորդը:
MOOD BEAUTY STUDIO-ն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-20:00:
Հասցե – Կասյան 12/46
Հեռ. – (044 ) 61-41-40
https://www.facebook.com/search/top/?q=mood%20beauty%20studio