Առողջ մոտեցում։ Եթե մեզ ավելի հոգեհարազատ է /գեղեցկությունը զոհեր է պահանջում/ արտահայտությունը,ապա կանադուհիները նախընտրում են հարմարավետությունը և առողջությունը։
Նրանք ավելի շուտ կգնան դեղատուն սնուցող, անվտանգ քսուկի հետևից, քան թե կոսմետիկայի խանութ՝ դեկորատիվ միջոցներ գնելու։Նրանք նախընտրում են միայն բնական և անվտանգ մաշկի խնամք ՝ առանց կոնսերվանտների, առանց հոտի և հակաալերգիկ։ Հասարակական մի շարք վայրերում նույնիսկ արգելվում է օգտագործել սուր հոտ ունեցող պարֆյում։
Քանի որ Կանադան մեծ պետություն է և տարբեր ծայրերում տարբեր կլիմայական պայմաններ են, շատ դեպքերում խնամքը կախված է հենց բնակավայրի առանձնահատկություններից։
Սառը կլիմայական գոտում ապրող կանադուհիները հիմնականում օգտագործում են սնուցող և խոնավեցնող խնամքի միջոցներ՝ մաշկը սառը օդից պաշտպանելու համար։
Ծովից-ծով պետությունը իրավունք ունի հպարտանալու իր սպա կենտրոններով և ծովային լողավազաններով։Այս պրոցեդուրաները նրանց կյանքի անբաժան մասն են։
Սպորտը նրանց հավատքն է։ Կանադացիները ամենասպորտային ժողովուրդներից են։Ձմռանը դահուկներ,իսկ ամռանը՝ հեծանիվ և էքսկուրսիաներ սարերում։
Ցանկացած կանադուհի ունի ամեն անհրաժեշտ բան յոգայով զբաղվելու համար։Նա պարտադիր գլուխ է հանում առողջ սնունդից։
Knar Jouette