+37496288287

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ THE SPOT ՌԵՍՏՈՐԱՆ-ԿԱՐԱՈԿԵՆ

ManeHblog-ը շարունակում է Ձեզ ներկայացնել ու լուսաբանել ամենահետաքրքիր միջոցառումները, պաշտոնական բացումներն ու այլ առիթներ ոչ միայն Երևանից, այլև Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած վայրից: Այս անգամ գնացել էինք Ծաղկաձոր՝ ներկայացնելու  The Spot Karaoke-Restaurant-ի պաշտոնական բացումը, որը գտնվում է  Վլադիմիր Հարությունյանի 8 փողոցում  (Եկեղեցուց ճոպանուղի տանող ճանապարհին): Հիմնադրին շնորհավորելու էին եկել նրա հարազատներն ու բարեկամները, ընկերները, հայտնի դերասաններ, երգիչներ:

Երկհարկանի այս ռեստորան-կարաոկեն արդեն իսկ դրսից գրավում է հյուրերին գեղեցիկ լույսերով,  ճաշակով կառուցապատված շենքով: Առաջին հարկում գործում է ռեստորանը, որը նախատեսված է ոչ այնքան մեծ առիթների համար: Այս ռեստորանի հիմնական նպատակը հայկական համեղ ուտեսներն են, որոնք պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից, ով ավարտել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիան: Քանի որ հայերս սիրում ենք համեղ ուտել, այստեղ շեշտը դրված է հենց հայկականի վրա , և ինչպես իր խոսքում նշեց հենց պարոն Մամուլյանը, մենք պետք է պրոպագանդենք հայկականը:

Ռեստորանը տարբերվում է նաև նրանով, որ ամեն օր այստեղ հնչելու է կենդանի երաժշտություն՝ մինչ ուշ գիշեր, այսինքն մինչև վերջին հաճախորդը: Երաժշտությունը  շատ բարձր մակարդակի է և այստեղ կարող եք այցելել թե՛ ընկերներով, թե՛ ընտանիքի անդամներով: Ի դեպ,  The Spot -ում կարող եք նաև նշել փոքրիկ առիթներ և վայելել Ձեր ժամանցը՝ համտեսելով ամենահամեղ ուտեսներն ու որակյալ երաժշտությունը:

Խոսելով The Spot Karaoke-ի մասին, որը գտնվում է կառույցի 2-րդ հարկում, պետք է ասեմ, որ այն տարբերվում է իր հետաքրքիր ինտերիերով. այստեղ կարող եք վայելել լավ երաժշտություն, երգել, պարել , ինչպես նաև վայելել հմուտ Barman-ի կողմից պատրաստվող կոկտեյլները: Նկարահանման ժամանակ արդեն իսկ հասցրել եմ փորձել շատ հետաքրքիր կոկտեյլ, որը կտեսնեք արդեն տեսանյութում: Պետք է նշեմ, որ կարաոկե ակումբ կարող եք այցելել նույնիսկ ընտանիքի անդամներով, քանի որ այստեղ ստեղծված է այլ միջավայր:

Մի շարք հարցազրույներ ենք արել , բայց հիմա Ձեզ կներկայացնեմ լուսանկարները, իսկ մի քանի օրից արդեն կտեսնեք տեսանյութը, որտեղ մանրամասն կպատմենք Ձեզ  The Spot Karaoke-Restaurant-ի մասին:

Հասցե – Ծաղկաձոր (Վ. Հարությունյանի 8)

https://www.instagram.com/the_spot_tsaghkadzor/?hl=ru

            

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...