+37496288287

ԼՈՆԴՈՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Ավիատոմս հետևյալ ուղղությամբ․ թռնում ենք Լոնդոն։ Կանոնավոր չվերթը կանգ է առնում աշխարհում ամենազբաղված օդանավակայանում։
Լոնդոն – Մեծ Բրիտանիայի և Անգլիայի Մայրաքաղաքն է, տեղակայված Թեմզա գետի ափերին։ Այն աշխարհում ամենաայցելվող քաղաքն է, որտեղ գրանցվում է տարեկան է 18մլն այցելու։Լոնդոնը համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Աշխարհում կան բաներ, որոնք տպավորություն են թողնում մեր վրա իրենց գեղեցկությամբ , բայց ամենաշատը ինձ զարմացնում է այստեղի ամենա – ամենաները։
Երբևիցե մտածե՞լ եք , թե ինչ է իրենից ներկայացնում <<Ամենից ամենա>> ասածը, ուրեմն այցելեք Լոնդոն։
Լոնդոնում ամենաշատ այցելության վայրերն են՝ Մադամ Տյուսոի թանգարանը, ծովային թանգարանը, Թաուերը, ժամանակակից թեյթը և այլն։ՈՒնեմ ընդամենը մի քանի օր, և այդ ժամանակահատվածում պետք է լինեմ այն վայրերում, որտեղ երևակայել եմ, ինքնամոռաց մտածել դրա մասին։
Այո, ես Լոնդոնում եմ։ Գերվել եմ, կաղարդվել աշխարհում հռչակ վայելող Թաուեր կամրջով։ Թեմզա գետի վրայով է անցնում բացվող կամուրջը։ Թաուերը 124 տարեկան է, համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը։ Այն ներկվեց կարմիր, սպիտակ, կապույտ՝ համապատասխան Անգլիայի դրոշի գույներին։ Թաուերը աշխարհի ամենամեծ բացվող կամուրջն է,բաղկացած երկու հարկից։
Թեմզա գետի վրայով անցնում են շատ կամուրջներ․օրինակ՝Ալբերտի ավտոմոբիլային կամուրջը, Միլենիում կամուրջը՝ նախատեսված հետիոտնային երթևեկության համար։
Այո՜ Թեմզա գետը․ ինևքա՜ն հրաշքներ է սփռել շուրջբոլորը։ Իսկ թե ի՞նչ է գտնվում Թեմզա գետի տակ․ այո այո գետի տակ, գիտեն քչերը։ Մոտ 370մ երկարություն ունեցող Գրինվիչյան թունելը, որտեղով երթևեկում են մարդիկ։
Լոնդո՜ն երազել ու հասնե՞լ․․․
Կիրթ լինելու արվեստն ամենուր է։ Ճեմում եմ աստղազարդ երկնքի տակ, ձգելով անցնող օրվա րոպեներն ու վայրկյանները։ Արդեն կեսգիշեր է։ Քանի հիշել եմ մի բան էլ պատմեմ հա՞։ Ականատես եղա մի ժամադրության։ Ծանոթության կենտրոնն էր Բիգ Բենը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը։ Հսկայական աշտարակ,որի վրա տեղակայված է աշխարհի ամենամեծ ժամացույցը, այն 150 տարեկան է։
Ինչ էի պատմու՞մ հա՜ անհայտ կողմերից հայտնվեցին այն երկուսը․ հանդիպեցին, տեսան, սիրեցին ու իրենց համար շուրջն, աշխարհը և՛ կար, և՛ չկար ․Բիգ – Բե՜ն, աշխարհի ամենամեծ ժամացույց օ՞վ գիտե ինչքան՜ հանդիպումների, կամ գուցե բաժանումների ականատես ես եղել։
Իսկ հայտնի Մարմարե կամարը՞, որի միջով թույլատրվում է անցնել միայն Բրիտանական թագավորական ընտանիքների անդամներին, որն էլ տեղի է ունենում միայն ծիսական արարողությունների ժամանակ։
Այո անխախտ, բարձր պահանջ ներկայացնող Մարմարե կամար՝ խիստ գեղեցիկ։ Մեկ օր և վերջ։ ՈՒզում եմ լինել աշխարհի ամենամեծ պտտաօղակներից մեկում։
<<Լոնդոնի աչք>> այսպես է կոչվում 135մ բարձրություն ունեցող պտտաօղակը, որից երևում է դեպի հեռուները տարածվող Լոնդոնի հրաշք նկարագիրը։ Պտտաօղակի վրա կա 32 խցիկ, որը խորհրդանշում է Լոնդոնի 32 շրջանները։ Դրանք սենյակներ են ուղևորների համար։ 1 պտույտը տևում է 30 րոպե։
Այս զգալի բարձրությունից հմայվում եմ։ Մեկ վայրում տեսնել այսքան ամենա՞․․․անհավատալի է, բայց փաստ։
Օդանավակայանում եմ․ վերադառնում եմ։ Կյանքիս այս Grand tour ը ոգևորությամբ կհիշեմ։ Հիացած եմ թե՛ Լոնդոնի տեսարաններով, թե՛ հասարակական վարվելակերպի բարձր մակարդակով, թե՛ երկրի նվաճումներով։ Կհանդիպենք մեկ այլ երկրում։
Շարունակելի․․․
Հեղինե Սահակյան 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...