+37496288287

«ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ – 2017» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

24726710_1592914450771478_927203841_n

Դեկտեմբերի 10-ին Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում, կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ: Մեր երկիրը դեկտեմբերի 4-ից կհյուրընկալի պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող, և այժմ պայքարելու են գլխավոր դափնիի համար:

Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Մոդելները բացի բուն մրցույթից նաև  հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր:

Նշենք, որ «Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթի նախաձեռնողները «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչներն են: Մեծամասշտաբ ծրագիրն իրականացնում են երկու բրենդային կազմակերպություններ՝«Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ   «Ալեքս Գրուպ» պրոդյուսերական կենտրոնն՝ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի:

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀ երկրների մասշտաբով:

Գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն 12 փորձառու մասնագետներ, 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 5-ը՝ ԱՊՀ տարածքից:

Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր: Հյուրերի կազմում կլինեն հայտնիներ ՌԴ-ից, ՀՀ-ից, ԱՊՀ երկրներից, կինոյի և էստրադայի աստղեր, արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներ:

Միջոցառման աջակիցներն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...