Օրերս, Զովունի 35 հասցեում, պաշտոնապես իր դռները բացեց MANSION ZOVUNI առանձնատունը, որտեղ կարող եք ապահովել Ձեր ցանկալի ժամանցը:
MANSION ZOVUNI, որորվհետև այն դղյակ է Զովունիում. այստեղ կարող եք վայելել մայրամուտը, գեղեցիկ ու տարբերվող ինտերիերը, օգտվել բացօթյա լողավազանից, հյուրասենյակից, որտեղ գործում են բոլոր հարմարանքները Ձեր հանգիստը ճիշտ կազմակերպելու համար:
Նշեմ, որ բացման արարողությունը լի էր անակնկալներով. կարմիր ժապավենի կտրման արարողությանը հաջորդեց տորթը, որից հետո տեղի ունեցավ գեղեցիկ հրավառություն: Օրվա երաժշտական մասն ապահովեցին DJ DONZ-ը և Արամ Գալստյանը:
Նշեմ, որ առանձնատունը կարող եք վարձակալել ինչպես մեկ օրով, այնպես էլ մի քանի: Առանձնատանը դեռ գիշերակաց չի գործում, բայց հետագայում նախատեսված է, որ առանձնատանը կլինեն նաև ննջասենյակներ:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք՝ մաղթելով բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ:
Mansion Zovuni
https://www.instagram.com/mansion_zovuni/
▪️Rental Property
▪️Contact 093 956963