Սիրելի՛ ընթերցողներ , մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր ձեզ ենք ներկայացնում օրթոդոնտ Հակա Ալեքսանյանի հետ մեր զրույցը, ում համար իրականացրել ենք նաև գարնանային ֆոտոշութ. ի դեպ, քանի որ բժշկուհին արդեն մայրիկի կարգավիճակում է, նրա հետ խոսել ենք հենց այդ թեմայով:
-Հակա՛, ողջույն
Ինչպե՞ս է լինել մայրիկի կարգավիճակում. ի՞նչ ես զգում
– Ողջույն. այս տարի մայրության ու գեղեցկության տոնը լիարժեք է ինձ համար, քանի որ առաջին անգամ մայրիկի կարգավիճակում եմ դիմավորում այն:Զգացողություններս ամենանուրբ ու ջերմ էներգետիկայով են: Երջանիկ եմ, որ տղաներս ինձ են ընտրել իրենց մայրիկ:
– Կյանքը որքանո՞վ է փոխվում մայրանալուց հետո
– Մայրանալուց հետո կյանքը լիովին փոխվում է դեպի լավը: Մայրությունը զարգացնում է կնոջ մեջ ամենալավ գծերը: Կյանքն, իհարկե, դառնում է պատասխանատու, քանի որ երեխաներդ իրենց անմեղ գոյությամբ կախված են քո սիրուց: Ինձ համար այդ հաճելի պատասխանատվությունը անմիջապես կրկնակի եղավ:
– Ի՞նչ խորհուրդ կտաս կանանց, ովքեր ցանկանում են կամ պատրաստվում են մայրանալ
-Ամենակարևորը՝ չվախենալ: Երբ գրկում ես երեխայիդ ու զգում այդ անիրական սերը, ամեն ինչ ընկնում է իր ճիշտ տեղը: Ամենակարևորը՝ վայելե՛ք մայրության բերկրանքի ամեն պահը:
– Ինչպե՞ս ես համատեղում աշխատանքն ու ընտանիքը. հնարավոր է համատեղել
– Ամեն բան հնարավոր է, եթե կա ցանկություն, և եթե շրջապատված ես քեզ սիրող մարդկանցով: Աշխատանքը ևս երեխա է , ով մշտապես ունի սիրո, խնամքի և ուշադրության կարիք: Կինը պետք է իր աշխատասիրությամբ օրինակ ծառայի իր երեխաներին: Ես հպարտ եմ, որ իմ երեխաներն արդեն հիմա տեսնում են իրենց աշխատասեր ծնողներին:
-Ի՞նչ կմաղթես մայրիկներին
-Վայելեք, վայելեք անգամ անքուն գիշերները: Կյանքն այնքան արագ է վազում, պետք չէ բաց թողնել ընտանեկան ջերմության և ոչ մի պահը: Գնահատե՛ք ձեզ ու ձեր հնարավորությունները:
Քո երազանքի ժպիտը , Ոճային բրեկետներ, Մեծահասակների և երեխաների օրթոդոնտիա Գրանցում՝ +374 91 99 55 66 Համագործակցություն 041712171 Թումանյան 23
https://www.instagram.com/aleksanyan_orthodontics/
