Օրերս Արմավիր քաղաքում գործող ISSO MALL առևտրի կենտրոնի 2-րդ հարկում (ավելի կոնկրետ Երևանյան 17/3) հասցեում պաշտոնապես իր դռները բացեց MY BRUSH NAIL CORNER -ը, որտեղ մատուցվում են մատնահարդարման, ոտնահարդարման, թարթիչների լիցքի, դիմահարդարման, լամինացիայի և այլ ծառայություններ: Նշենք, որ սա թվով 2-րդ սրահն է. առաջինը պաշտոնապես բացվել է 2019թ. -ին:
Երեկոն անցավ ջերմ եվ մտերմիկ մթնոլորտում։ Հիմնադիր Հրանուշ Ավետիսյանին շնորհավորելու էին եկել նրա հարազատներն ու ընկերները։ Հյուրերին սպասվում էր համեղ եվ շատ օրիգինալ հյուրասիրություն, ժապավենի կտրման արարողություն, խաղարկություն, իսկ վերջում, իհարկե, այս ամենին հաջորդեց տորթի կտրման գեղեցիկ արարողությունը: Նշեմ, որ այս հրաշալի միջոցառման կազմակերպչական ամբողջ աշխատանքներն իրականացրել էր HH Production-ը, որի հիմնադիր-տնօրենն է երգիչ Հայկ Հունանյանը:
Երեկոյի վերջում , տնօրինության անունից, իր տպավորիչ եվ հուզիչ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ISSO MALL-ի համահիմնադիր Նարինե Իսահակյանը:
Հիմնադրի մասին
Աշխատանքային փորձը մատնահարդարման ոլորտում 13 տարի է։ Տարիների ընթացքում սովորել և վերապատրաստվել է ժամանակների լավագույն մասնագետների մոտ։ Վերջին վերապատրաստումը ունեցել է Մոսկվա քաղաքի լավագույն մասնագետներ՝ Կսենյա Բազանի և Ելենա Գարբաչովայի մոտ, ստացել է 𝐍𝐀𝐑𝐓-ի դասընթացավարի կոչում, ինչը տվել է իրավունք՝ դասընթացներ վարելու և 𝐍𝐀𝐑𝐓-ի միջազգային վկայականներ հանձնելու իր սաներին։ Սրահում աշխատող բոլոր մասնագետները սովորել և վերապատրաստվել են հենց սրահում և ստացել 𝐍𝐀𝐑𝐓-ի միջազգային վկայականներ։

Սրահում աշխատում են տարբեր մասնագիտական որակավորում և փորձառություն ունեցող մասնագետներ՝ կրտսեր, ավագ, առաջատար և դասընթացավար։ Մասնագիտական տարբերակումը հնարավորություն է տալիս սրահի մասնագետներին անդադար աշխատելու և որակավորումը բարձրացնելու։ Մասնագիտական որակավորումից կախված՝ սրահում սահմանված է գնային ճկուն համակարգ՝ հարմար բոլորին։

ԱՇԽԱՏԵԼԱՈՃԻ ՄԱՍԻՆ
➤Առաջին սրահն է, որ սպասարկման մեջ ներառեց ադմինիստրատիվ աշխատանքներն ու բարձրացրեց սպասարկման որակը քաղաքում։
➤սպասարկման մեջ ներառված է անվճար հյուրասիրություն (սուրճ,թեյ)՝ պահպանելով մաքրության բոլոր կանոնները։ Իսկ հաճելի դասական երաժշտությունն ապահովված է ողջ օրվա ընթացքում։
➤Սրահն ապահոված է ստերելիզացման ամենավերջին համակարգով։ Ստերիլիզացումը կատարվում է 𝐁- դասի ավտոկլավով, որն ապահովում է հաճախորդների անվտանգ և առողջ սպասարկումը։ Ծառայությունների ընթացքում օգտագործվող բոլոր պարագաները մեկանգամյա օգտագործման են: Վստահ կարող ենք ասել, որ քաղաքում, միայն այս սրահում է պահպանված այս բոլոր նորմերը։ Իսկ սրահի մաքրությունը գերազանց է:

➤Թանկ համարելով հաճախորդների ժամանակը, ստեղծել են պայմաններ՝ միաժամանակ ծառայություններ մատուցելու համար։
➤Բացի մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններից, սրահներում մատուցվում են նաև դիմահարդարման, հոնքերի շտկման, ներկման և լամինացիայի, թարթիչների լամինացիայի և լիցքի, մազահեռացման ծառայություններ։ Նաև մատուցվում է հոնքերի պերմանենտ հարդարման ծառայություն, ինչը նոր է քաղաքում։ Մասնագետները հենց այնպես չեն ներառվում MY BRUH-ի թիմ։ Նրանք անցնում են փորձաշրջան՝ սովորելով BRUSH-ի տեխնիկան, ապա ընդունվում են աշխատանքի՝ սրահի հստակ սահմանված պայմաններին համաձայն։ Այսպես է սկսում նրանց մասնագիտական ուղին։
➤Սրահի նպատակն է սպասարկման ոլորտը Արմավիրի մարզում հասցնել բարձր մակարդակի։
➤Սրահում ունեն բարձրորակ խնամքի և կոսմետիկ միջոցների վաճառք։ Այս պահին ներկայացնում են 𝐀𝐑𝐀𝐕𝐈𝐀 և 𝐍𝐘𝐗 ապրանքանիշերը։
Հասցե/ ք. Արմավիր, Երևանյան 17/3
Հեռ. / 093066020
































































































































































