Երևանի տոնն այս անգամ ինձ համար շատ տարբերվող էր, քանի որ հավաքվել էինք Dragon Garden-ում, որտեղ լավ երաժշտություն էր, համեղ հյուրասիրություն՝ սուշի փազլի տեսքով, գինի, մի խոսքով անակնկալները հաջորդում էին իրար:
Ինձ հետ զրույցում Dragon Garden-ի տնօրեն Սյուզի Միքայելյանն ասաց, որ ցանկացած տոն իրենց համար կարևոր է՝ հատկապես Երևանի օրը.
«Ի սկզբանե որոշվել էր, որ մեր ռեստորանը տարբերվելու է իր առաջարկներով և մտահաղացումներով , ուստի այս անգամ ևս բացառություն չէր: Ինչպես միշտ մենք ունենք հյուրասիրություն՝ սուշի փազլի տեսքով և համեղ չինական գինի, որը կբարձրացնի բոլորիս տրամադրությունը: Նշեմ նաև, որ հաջորդիվ մեզ մոտ կլինի թեյախմություն, այնպես որ համեցեք»:
Դե ինչ, այսպիսի օրիգինալ ու տարբերվող ձևով այս տարի նշեցինք Երևանի օրը: Սպասենք Dragon Garden-ի հաջորդ միջոցառումներին: