
Տաղանդավոր երգիչ Արման Լազարյանի մասին, վստահ եմ, բոլորդ էլ լսել եք. երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից: Հենց այդ տարիքում ընդունվել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, այնուհետև՝ տեղափոխվել վոկալի բաժին:
«Հասկացա, որ երգն իմն է և ցանկանում եմ շարունակել այս ուղին. հաջորդիվ ընդունվեցի ձայնի մշակման և պահպանման վոկալ երգչախմբային դպրոց՝ Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Միքայել Հովակիմյանի դասարան: Գերազանց ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Ավարտելով այն՝ զորակոչվեցի հայոց բանակ և ծառայության հենց սկզբում մասնակցեցի երգի համաբանակային մրցույթին՝ գրավելով առաջին հորիզոնականը:
Այնուհետև ինձ հնարավորություն տրվեց և ես տեղափոխվեցի ՀՀ ՊՆ սպայի տան զորական անսամբլ՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ: Սա , իրոք, ինձ համար մեծ հնարավորություն էր, քանի որ որպես արտիստ ես 1/5 տարվա ընթացքում ունեցա 300 համերգ: Այս ընթացքում ունեցել եմ բազմաթիվ մրցանակներ. գրան պրի, առաջին հորիզոնականներ, ՊՆ նախարարի կողմից արժանացա Վազգեն Սարգսյան գերատեսչական մրցանակին և այլն»:

Երգիչ Արման Լազարյանն արդեն վաղուց ճանաչվել ու սիրվել է. նա հնարավորություն է ունեցել երգելու մի շարք համաշխարհայաին աստղերի համար, ինչպիսիք են՝ Charles Aznavour , Placido Domingo n. Alesandro Safinan, վերջերս նաև Elton John:
Երգիչը մի քանի օր առաջ թողարկել է իր նոր տեսահոլովակը, որն իր ասելով պարզապես տեսանյութերի շարք է՝ pop classic ոճում:



Արմանը կիսվեց նաև իր հետագա անելիքներով և ասաց, որ մի շարք ծրագրեր ունի, որոնք լայն թափով առաջ է տանելու: Դե ինչ, հաջողություն մաղթենք երգչին և դիտենք նոր տեսահոլովակը: