+37496288287

ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ. ՍՅՈՒԶԱՆՆԱ ԿԱԿՈՍՅԱՆ

16265724_1391407914223961_4446749175324815201_n

21-րդ դարում դիմահարդարի մասնագիտությունը հեշտ է ձեռք է բերել, բայց դժվար է աշխատել, քանի որ պետք է ունենաս տարբերվող ու յուրահատուկ ձեռագիր: Այսօր Ձեզ կներկայացնեմ հիմահարդարի, ով գնահատում է բնականը, բայց, միևնույն ժամանակ, ընդգծում է մարդու դիմագծերը՝ դրանք դարձնելով ավելի ցայտուն և ոճային:

Սյուզաննա Կակոսյանը նոր է վերադարձել Հայաստան և որոշել է ամեն ինչ սկսել նոր էջից՝ ցույց տալով դիմահարդարման իր գաղտնիքները:

Ողջույն Սյուզի… _ Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին. ե՞րբ որոշեցիք զբաղվել դիմահարդարմամբ. այն ձեզ համար պարզապես հոբի է, թե՞ աշխատանք:

-Ողջույն… 2014 թվականին ես ու ամուսինս որոշեցինք տեղափոխվել Հայաստան, իսկ այդ ժամանակ մենք արդեն սպասում էինք մեր առաջնեկին: Մեկ տարի անց, նոր միջավայրում, փոքրիկի հետ միասին, շատ դժվար էր ամեն ինչ սկսել նոր էջից: Պետք է նշեմ, որ ուսանողական տարիքից սիրել եմ դիմահարդարումը և վարսահարդարումը և գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ հարազատներիս և ընկերներիս խնամքով ես էի զբաղվում: Վերջապես, ինձ տրվեց հնարավորություն վերապատրաստվել Մոսկվայում և ավելի խորը ուսումնասիրել դիմահարդարման գաղտնիքները, որից հետո անմոռաց սիրահարվեցի այս գեղեցիկ մասնագիտությանը:

– Այսօր դիմահարդարմամբ շատերն են զբաղվում. Ի՞նչ եք անում տարբերվելու համար և որոնք են դիմահարդարման ձեր գաղտնիքները:

– Երբևէ չեմ փորձել նմանվել կամ տարբերվել մյուսներից, միայն ցանկանում եմ ընդգծել Աստծո ստեղծած գեղեցկությունը՝ պահպանելով նորաձևության միտումներն ու   անհատական պահանջները:

– Կա՞ն արդյոք դիմահարդարներ, որոնք ձեր ոգեշնչման աղբյուրն են հանդիսանում և հենց նրանց օգնությամբ եք առաջ գնում այս ասպարեզում:

– Իհարկե, այս դաշտը ես շատ եմ ուսումնասիրում, քանի որ ինձ համար շատ կարևոր է նաև գիտելիքը: Առաջին հերթին, գնահատում եմ դիմահարդարման վարպետ, իմ ուսուցչի՝ Լիլիթ Սիմոնյանի ձեռագիրիը, Nik & Sem CHapman, Lisa Eldridge, ովքեր իրենց գործի վարպետն են և ինձ միշտ ոգեշնչում են իրենց աշխատանքներով:

– Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ի՞նչպես դիմահարդարվել, որպեսզի և՛ բնական լինի, և՛ գեղեցիկ:
– Խորհուրդ եմ տալիս երբեք չչարաշահել դիմահարդարումը: Ամենօրյա դիմահարդարման համար փորձեք բարակ շերտով ծածկել գունատությունը՝ հաղորդելով առողջ գույն և թարմ տեսք շուրթերին՝ փայլի միջոցով, իսկ աչքերը ընդգծել շականակագույն տուշով՝ արհեստականությունից խուսափելու համար:
– 2017-ին դիմահարդարման ո՞ր ոճն է ավելի ակտուալ, ի՞նչ գույներ պետք է օգտագործել գարնանը և ամռանը:
– 2017թ.-ի  գլխավոր գարնանային  թրենդը խնամված, փայլուն մաշկն է: Եթե ցանկանում եք լինել նորաոճ, պետք է մոռանաք դիմափոշու մասին: Այս գարնանը նորաձև են համարվում նախորդ տարվա թրենդներից մեկը՝ սլաքները, բայց, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի սլաք ենք նկարում նաև աչքի ստորին հատվածում: Վառ գրաֆիկ դիմահարդարումը նույնպես ակտուալ է, պարզապես պետք է ընտրել ճիշտ ու իրար համապատասխանող գույներ: Ըստ Dior-ի՝ 2017թ. ամառային դիմահարդարումը պետք է լինի կանացի, նուրբ թարմ և   շեշտը դրվի հատկապես  թարթիչների վրա:
 – Վերջում, ունե՞ք որևէ կարգախոս, որն օգնում է Ձեզ միշտ առաջ շարժվել:
– Ես կարող եմ ավելին, քան պատկերացնում եմ:
Դե ինչ, եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ դիմահարդարում և միևնույն ժամանակ պահպահնել ձեր բնական տեսքը, ապա դիմեք Սյուզաննային, քանի որ նա այդ հարցում իր գործի վարպետն է:
+37477713719/ WhatsApp, Viber
  +37499018315/ mobile
15966323_376603529368780_1752230061259753761_n

17690586_1458010877563664_1383337423_n

17742487_1458010884230330_125752434_n

17757802_1458010940896991_793985114_n

17792749_1458010937563658_2056668387_n

17760364_1458008037563948_186891475_n
17191409_404137603282039_1789370941450780257_n
17671053_1458014630896622_1020642150_n17554186_413670908995375_1563368216182751774_n17690661_1458008077563944_1151172131_n

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...