Առաջավորաց պահք. շատերը կապում են Սուրբ Սարգսի տոնի հետ, սակայն պետք է իմանալ, որ պահքը կապ չունի զորավարի տոնի հետ: Այդ թյուր կարծիքը ձևավորվել է` տոնի և պահքի օրացույցերի համընկնման հետ:
Երեկ «Մենք» մամուլի ակումբում ՀԱԹ Սրբոց Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայարպետյանը լրագորղների հետ հանդիպմանը մեկանբանեց Առաջավորաց պահքի իրական խորհուրդի և դրա անցկացման կարգի վերաբերյալ մի շարք հարցեր:
Առաջավոր պահքը կսկսվի փետրվարի 5-ից՝ երկուշաբթի և կավարտվի ուրբաթ՝
ժամերգությունով: Պահքի մեջ մտնելու համար մարդիկ պետք է նախ մասնակցեն պատարագին` ստանան հաղորդություն, ապա աղոթքով և ծոմով անցկացնեն պահոց հնգորյակը:
Այդ ընթացքում, մարդը բացի աղոթքն ու եկեղեցի հաճախելը, պետք է ուշադրություն դարձնի նաև իր սննդակարգին:
«Հաճախ մարդիկ դիետա են պահում և սխալ են ընկալում պահքի իրական իմաստը, բայց պահքը և ծոմը Տիրոջը մոտենալու և ապաշխարհելու հնարավրություն է»,- ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Աղբյուրը՝ Menq.org