Թումանյան 30 հասցեում միշտ գարնանային տրամադրություն է. եթե հիշում եք, հենց մենք կազմակերպեցինք Գարուն սրճարանի պաշտոնական բացումը: Եվ , քանի որ մշտապես սիրում ու գնահատում եմ առողջ ու բարի համագործակցությունն իմ գործընկերների հետ, որոշեցի բրանչ կազմակերպել հենց Գարուն սրճարանում:
Սրճարանի հիմնադիրներ Լիլիթ Մարգարյանի ու Անահիտ Յուզբաշյան -ի հետ միասին որոշեցինք, որ պետք է ներկա լինեն քաղաքի այն աղջիկներն ու կանայք, ովքեր սիրում եմ համեղ ու միառժամանակ առողջ սնվել: Բացի այդ, գնահատում են տարբերվող ինտերիերը, ջերմ ու բարի մթնոլորտը, որը մշտապես տիրում է Գարուն սրճարանում:
Բրանչի ընթացքում փորձեցինք սրճարանի մենյուի ամենահամեղ ու առողջ ուտեստները, քաղցրավենիքներն ու ըմպելիքները: Հիմնադիրները պատմեցին առողջ սննդի և Գարուն սրճարանի ստեղծման ու հիմնական նպատակի մասին: Մի խոսքով, պետք չէ ընտրություն կատարել համեղ և առողջարար սննդի միջև. սրճարանում դա համատեղված է: Իսկ Գարունի հետաքրքիր գունային համադրությունն էլ ավելի է բարձրացնում ցանկացած հաճախորդի տրամադրությունը:
Կրկին շնորհակալ եմ գեղեցկուհիներին, որ միացան մեր կազմակերպած այս գեղեցիկ, թարմ ու պոզիտիվ առավոտին:
Դե ինչ, Ձեզ առաջարկում եմ դիտել էլեն Գասպարյանի կողմից արված գեղեցիկ լուսանկարները:
Հասցե : Թումանյան 30
Հեռ. : (011) 601010