
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մեկ տարեկան է: Նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին այնԲաղրամյան 3 հասցեում (Հայաստանի գրողների միության շենք) իր հյուրընկալ դռները բացեց բազմաթիվ թատերասերների առջև՝ շատերիհամար դառնալով սիրելի վայր:
«Մեկ տարվա ընթացքում երեք պրեմիերա ենք ներկայացրել՝ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, ինչպես նաև երկու բեմադրություն՝հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար («Ամանորը Նազարի տանը», «Տիկնիկների խանութ»): Խաղացել ենք 200 ներկայացում, հազարավորհանդիսատես ենք հյուրընկալել: Մենք փոքրիկ տարածքում կարողացել ենք ստեղծել մթնոլորտ, որ հանդիսատեսին հաճելի լինի:
Հոկտեմբերի 5ին մենք կունենանք պրեմիերա, ներկայացումը 8 տարի առաջ մի քանի անգամ խաղացել ենք: Կոչվում է «Մենք ենք, մեր ստերը».սիրվածներկայացումը կցուցադրվի 8 տարի անց»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր պայմանները ստեղծված են, որ հանդիսատեսը գոհ լինի. ձմեռը՝ տաք է, ամռանը՝ զով, թատրոնն էլ աշխատել է առանցարձակուրդի: Մշակութային հաստատությունն ունի բազմաթիվ խաղացանկային ներկայացումներ.շաբաթական ցուցադրվում է ամենաքիչը երեքներկայացում:
Ի դեպ, նախորդ տարի «Բոհեմ»-ի ներկայացումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 15-ին «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությամբ: Իսկ այստարի սեպտեմբերի 15-ին կցուցադրվի արդեն իսկ սիրված ու լեգենդար դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը: Առաջիկայում սպասվում են բազմաթիվ անակնկալներ: