+37496288287

ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ 187/6 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ROOFTOP ALLEGRO-Ն

Մեր մայրաքաղաքը համալրվեց ևս մեկ  յուրահատուկ ու իր տեսակի մեջ տարբերվող Roof-ով։ Երեկ՝ սեպտեմբերի 9֊ին, արդեն պաշտոնապես  իր հյուրընկալ դռները բացեց բոլոր քաղաքացիների և ժամանցասերների առջև RoofTop Allegro-ն:

Չորս տարի առաջ, Բաշինջաղյան 187/6 հասցեում կառուցվել է Allegro Sport Cultural Complex-ը, որը հայտնի է ու շատ սիրված, թե՛ տարածքում, թե՛ քաղաքում։ Ժամանակի ընթացքում , պահանջարկ առաջացավ ունենալու բաց լողավազան և ժամանցային վայր թե՛ համալիրի հաճախորդների,և  թե՛ այլ այցելուների համար։ Նախագիծը իրագործեց համալիրի տնօրեն Սմբատ Կլեկչյանը՝ ցանկանալով ստեղծել վայր, որտեղ գտնվելով մի պահ կզգաք ձեզ քաղաքից դուրս կամ, գուցե, երկրից դուրս՝   տրոպիկական վայրում։

Վայրը մեծ կարևորություն է տալիս հարմարավետությանը և սպասարկմանը: Սրահում մշտապես հնչում է բարձրաճաշակ երաժշտություն, տիրում է դրական մթնոլորտ։ Դետալային ընտրված ինտերիերի առարկաներ և ակնհայտ աչքի ընկնող մաքրություն։ Պարզեցինք նաև, որ առաջին հայացքից սովորական թվացող ծառն այնքան էլ սովորական չէ.  ամռան տապին նրանից ջուր է ցողում։

Աներևակայելի համեղ խոհանոցը ձեզ հաստատ զարմացնելու է, քանի որ ճաշացանկում առկա են ուտեստներ, որոնց գաղափարակիրն է համալիրի Շեֆ֊Խոհարարը։ Բարը նույնպես շատ յուրահատուկ է իր դասական և հայտնի կոկտեյլներով և հատուկ special առաջարկներով։

Համալիրը սեզոնի ավարտին չի տխրեցնելու ձեզ, քանի որ այն ներկայանալու է նոր, չկրկնվող և ունիկալ կոնցեպտով. այն է  ձմեռային ջեռուցվող լողավազան՝ բաց երկնքի տակ. նոր ձմեռային ճաշացանկով և նոր ինտերիերով, ինչի մասին դեռ չենք խոսի: Համալիրը նաև սիրով հրավիրում է կազմակերպել կորպորատիվ երեկույթներ և ոչ միայն:

Որպես առավելություն, ցանկանում ենք նշել, որ յուրաքանչյուր ուրբաթ  Roof֊ի մուտքը միայն կանանց համար է նախատեսված լինելու։ Մի խոսքով, ասելիքը շատ է. ստորև ներկայացնում ենք լուսաբանումը և սիրով հրավիրում Բաշինջաղյան 187/6՝ Rooftop Beach Allegro:

https://www.instagram.com/rooftop.beach.allegro/

Bashinjaghyan Str. 187/6 Roof
Call Number 044221100 (Whatsapp)
Open 10:00-22:00

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...