Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում հոկտեմբերի 13-14-ը մեկնարկեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, Արտաշատի ըմբշամարտի երախտավոր, սպորտի երախտավոր Կարպուշ Մելիքյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից ժամանած մասնակիցներ:
Մրցաշարին ներկա էին Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանը, հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, հյուրեր, Կարպուշ Մելիքյանի ընտանիքի անդամները`թոռները, ընկերները և բարեկամաները, ովքեր ամեն տարի ի հիշատակ Կարպուշ Մելիքյանի՝ մասնակցում և ղեկավարության ու մարզիչների հետ միասին օգնություն են ցուցաբերում՝ անցկացնելու ամենամյա մրցաշարը:
Պաշտոնական բացումը սկսվեց բոլոր մասնակիցների շքերթով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը , դպրոցի փոխտնօրենը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ:
Ինձ հետ զրույցում մարզադպրոցի փոխտնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ արդեն 11-րդ անգամ է, ինչ անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որը նվիրվում է սպորտի երախտավոր Կարպուշ Մելիքյանի հիշատակին: Նա նշեց, որ այս տարի ժամանել են ոչ միայն Վրաստանից մասնակիցներ, այլև տարբեր պետություններից:
Իր հերթին, ինձ հետ զրուցեց նաև Կարպուշ Մելիքյանի թոռը՝ Շահեն Մելիքյանը , ով ամեն տարի ժամանում է Հայաստան՝ ներկա լինելու մրցաշարին: Նա հպարտությամբ է հիշում ու հարգում իր պապիկին.
«Երբ սկսեցինք այս մրցաշարը, չէինք էլ պատկերացնում, որ այսչափ կարևոր գործ է սա: Մրցաշարին մասնակցում են ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, Ռուսաստանից (Խասավյուրտի ըմբշամարտի մարզադպրոցից), Արցախից, ինչպես նաև այլ երկրներից, որոնց մասնակիցները մեծ հաջողություններով և մեդալներով վերադառնում են իրենց երկիր: Նշեմ նաև, որ միջազգային տարբեր մրցույթներին մասնակցած երիտասարդ մարզիկները ժամանակին եղել են հենց այս մրցաշարի մեդալակիրները: Վստահ եմ, որ դեռ շատ անելիքներ ունենք և հպարտ եմ, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը նվիրված է ի հիշատակ իմ պապիկի», – ասաց Կարպուշ Մելիքյանի թոռը՝ Շահեն Մելիքյանը:
Նշեմ, որ հաղթողները պարգեւատրվեցին համապատասխան կարգի պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և մրցանակներով:
26 կգ
1) Գասպարյան Նարեկ (Արտաշատ)
2) Բունատյան Գոռ (Արտաշատ)
3) Ջիլավյան Հարություն (Ջրվեժ)
3) Մարտիրոսյան Մարտին (Արտաշատ)
29 կգ
1) Պետրոսյան Սաշա (Արտաշատ)
2) Սիմոնյան Լեոնիդ (Կոշ)
3) Հարությունյան Էրիկ (Ջրվեժ)
3) Մադաթյան Էրիկ (Աշխատանքային ռեզերվներ)
32 կգ
1) Գասպարյան Հայկ (Արտաշատ)
2) Հարությունյան Արման (Արտաշատ)
3) Գասպարյան Աշոտ (Գյումրի)
3) Գևորգյան Սամվել (Այգեստան)
35 կգ
1) Բեգոյան Սարգիս (Արտաշատ)
2) Գրիգորյան Արամ (Գյումրի)
3) Շիգլով Նիկոլայ (Մոսկվա)
3) Սողոյան Գոռ (Ջրվեժ)
45 կգ
1) Ամիրխանյան Վարդան (Աշխատանքային ռեզերվներ)
2) Հարությունյան Էդիկ (Ջրվեժ)
3) Ասատրյան Նարեկ (Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)
3) Աբդուլաև Մագոմեդ (Դաղստան)
48 կգ
1) Բակալյան Արսեն (Աշխատանքային ռեզերվներ)
2) Միքայելյան Լևիկ (Արտաշատ)
3) Առուստամյան Նարեկ (Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)
3) Դալլաքյան Ռոմիկ (Վանաձոր)
51 կգ
1) Մագոմեդով Բաշիր (Դաղստան)
2) Մխիթարյան Սերժ (Ազատան)
3) Շապիրով Մագոմեդ (Դաղստան)
3) Սահակյան Նվեր (Վանաձոր)
55 կգ
1) Խամիդով Ահմեդ (Դաղստան)
2) Իբոյան Կնյազ (Արշալույս)
3) Խանիև Մագոմեդ-Բաշիր (Դաղստան)
3) Ռետկո Մարիուս (Դաղստան)
60 կգ
1) Իսաև Ալիխան (Դաղստան)
2) Չալանդարով Աբդուլա (Դաղստան)
3) Հարությունյան Նորիկ (Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)
3) Խազանատով Ռամզան (Դաղստան)
65 կգ
1) Մարգարյան Դավիթ (Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)
2) Զաքյան Արտյոմ (Գյումրի)
3) Ղազարյան Տիգրան (Վանաձոր)
3) Խանիև Յուսուֆ (Դաղստան)
71 կգ
1) Պապիկյան Հայկ (Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)
2) Յարիբեկյան Մենուա (Վանաձոր)
3) Մեհրաբյան Էրիկ (Ջրվեժ)
3) Առաքելյան Տիգրան (Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ)
80 կգ
1) Բաբագուլյան Սահակ (Արտաշատ)
2) Բաբայան Լևոն («Հայաստան» մարզական միություն)
3) Լալայան Գարիկ (Արտաշատ)
Թիմային
1. Արտաշատ
2. Դաղստան
3. Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ