+37496288287

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՏՈՆԵՑԻՆՔ ԱՅԳԻՆԵՐԻ ԲԵՐՔԻ ԾՆՈՒՆԴԸ՝ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ

Ժամեր առաջ «Արմենիա Վայն» գինեգործարանում տոնեցինք  այգիների բերքի ծնունդը: Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ավանդաբար այդ օրը տաճարին են ընծայվում խաղողի ողկույզներ, որոնք օրհնվում և շնորհվում են ժողովրդին:

Տոնական միջոցառումը մեկնարկեց խաղողի օրհնության արարողությամբ և գինու հյուրասիրությամբ: Միջոցառման ընթացքում վայելեցինք  «Միքայել Ոսկանյան և ընկերներ» MVF Band, Տարոնցիներ/Taronciner ազգագրական երգի պարի համույթի կատարումները և Arusik Mkrtchyan-ի երաժշտությունը:

Նշեմ նաև, որ գործարանի ամբողջ տարածքում գործում էին կավագործության և նկարչության, երեխաների համար նախատեսված առանձին տաղավարներ:

«Արմենիա Վայնն» ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է՝ ստեղծված հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած սիրով: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ գինու գործարանը հիմադրվել է 2008 թ.: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և գերժամանակակից գործարանով հանդիսանում է Հայաստանի արդի գինեգործության խորհրդանիշը:  Ընկերությունը նաև առաջատարն է տեղական շուկայի որակյալ գինու սեգմենտում, ինչպես և հայկական գինու արտահանման ոլորտում:

Հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով՝ գործարանն ունի ռեսուրսների ամբողջական կազմը, որն ապահովում է որակյալ գինեգործություն դասական և խաղուն գինիների արտադրության ողջ ընթացքում. խաղողի տեսակավորման սարքեր, օդաճնշական մամլում իներտ գազի մթնոլորտում, ջերմային կարգավորումով խմորման պահամաններ, զտման և գինիների կայունացման սարքավորումներ, գինու պահպանման և հնացման մառաններ, ավտոմատացված շշալցման հոսքագծեր և, իհարկե, խաղողի սեփական այգետարածքներ:


Դե ինչ, ուրախ ենք մեր համագործակցության համար. ևս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ: Վայելե՛ք լուսանկարները, իսկ վաղը կտեղադրենք մեր պատրաստած հիանալի տեսանյութը:

http://armeniawine.am/hy/about-us/

https://www.facebook.com/ArmeniaWineCompany/?ref=br_rs

https://www.instagram.com/stories/armeniawine_official/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...