+37496288287

ԱՎԻՇԱՅ ՔՈԵՆՆ ԻՐ ԵՌՅԱԿԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

18618746_1410459985683593_23109_o

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս ամենապրոֆեսիոնալ երաժիշտները`Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր): Այս բացառիկ համերգն իրականություն է դառնում Prime Production-ի և մշակույթի հավատարիմ բարեկամ Արդշինբանկի նախաձեռնությամբ: Համերգի իրականացմանն աջակցում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:

Տեղեկացնենք, որ Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք:

Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: 2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...