Ժամեր առաջ նորաձևության սիրահարները հավաքվել էին տեսնելու դիզայներ Մանուկ Ալեքսանյանի SUMMER 2017 FASHION SHOW-Ն, որը տեղի ունեացավ El SKY BAR-ում:
Ինձ հետ զրույցում Մանուկն ասաց, որ այս տարի որպես դիզայներ գնահատում է ավելի սեքսուալ, ինքնավստահ և ազատ ոճը:
«Այս անգամ փորձել եմ ստանալ այնպիսի հավաքածու, որն ավելի մոտ է ազատ ապրող մարդուն: Եթե նկատեցիք, ամեն ինչ, սկսած լոգոներից, մոտ են ամերիկյան ոճին: Այս ամռանը ես որոշել եմ հայ կնոջը տեսնել ավելի ինքնատիպ, սեքսուալ և ուժեղ: Հիմնականում շեշտը դրել եմ արծաթագույնի վրա, որն այս տարվա գլխավոր թրենդն է, օգտագործել եմ սևի և կարմիրի համադրությունը, ինչպես նաև գալակտիկային հիշեցնող կտրոներ, որոնք ևս ակտուալ են լինելու այս ամռանը»:
Վերջում, դիզայները ManeHblog-ի օգնությամբ հայ աղջիկներին խորհուրդ է տալիս միշտ լինել երջանիկ, քանի որ միայն այդ դեպքում է կինը մնում գեղեցիկ ու սեքսուալ:
Դե ինչ, շնորհակալ եմ հրավերի համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Մանուկին՝ մաղթելով նոր ու վառ մտքեր:
Դիտեք լուսանկարները և համողվեք, թե որքան գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի