Անի Մեսրոպյանի համար նորաձևությունն ինքնաարտահայտման միջոց է. հարթակ, որը հնարավորություն է տալիս փոփոխվել ու անվերջ ստեղծագործել: Հենց նա էլ այսօր Yerevan style-ի հերոսուհին է, ով միշտ հանդես է գալիս գեղեցիկ լուսանկարներով՝ ցույց տալով նորաձևության նկատմամբ իր պատկերացումները:
«Կարծում եմ` օրվա հագուստի ընտրությունը կախված է տարբեր գործոններից` տրամադրություն, վայր, առիթ, եղանակ, օրվա ժամ: Ասում են՝ խառնածինները յուրահատուկ են.կարծում եմ` նույնն էլ հագուստի պարագայում է»,- ասաց Անին՝ ավելացնելով, որ սիրում է միքսել ոճերն ու ֆակտուրաները, քանի որ փորձարկումներից ծնվում է մի նոր, հետաքրքիր հիբրիդ, որը, միգուցե, շատերի համար լինի խորթ ու անհասկանալի, բայց և հոգեհարազատ իր տեսակին:
Առաջարկում եմ դիտել Անիի ինքնատիպ ու ոճային լուսանկարներն ու գնահատել գեղեցիկը: