Ալլեգրովայի լիրիկան՝ ռոք, բլյուզ, դասական երաժշտության էլեմենտներով, կգնահատի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսը:
Բոլորս հիշում ենք, երբ 2012 թ. Ալլեգրովան հայտարարեց, որ թողնում է բեմը, քանի որ «այն ամենը, ինչի մասին ուզում էր երգել, երգվել էր», բայց երբեմն, հենց այն պահին, երբ ամեն ինչ թողնում ես, ամեն ինչ սկսվում է նորովի և պարզվում է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է:
Այդպես ստացվեց և այս անգամ՝ նոր հեղինակների հետ, նոր ստեղծագործական խմբով, նոր ձայնով, նոր իմիջով և լիովին նոր երգացանկով՝ Իրինա Ալլեգրովան կներկայացնի իր նոր «Перезагрузка. Перерождение» և «Моно» ծրագրերից ստեղծագործություններ, իհարկե կհնչեն նաև հին հիթեր, բայց նոր գործիքավորմամբ և հնչողությամբ:
Մենք կտեսնենք, կլսենք, կծանոթանանք կերպարանափոխված, անճանաչելի Իրինա Ալլեգրովային: Իրինա Ալլեգրովայի նոր ծրագրի լեյտմոտիվի բառերը ապացուցում են երգչուհու կերպարանափոխությունը, որը ենթադրում է նոր բացահայտումների և անակնկալների շքերթ. «Перезагрузка –Перерождение! Ինչ-որ բանկ կկոտրվի, ին-որ բան կմնա, ինչ-որ բան կփոխվի, սա ազատագրում է, կյանքը նոր է սկսվում և սկսվում է այս պահին»: