Օրերս, «Ալֆա- Ֆարմ» -ի հետ միասին, Flamingo Vahakni Pool-ում կազմակերպեցի միջոցառում՝ նվիրված ֆրանսիական Avène բրենդի արևապաշտպան միջոցներին։

Միջոցառման ժամանակ ոչ միայն ներկայացվեց բրենդի նորույթ Intense Protect SPF5+ արևապաշտպանը, այլ նաև մասնագետը հյուրերի հետ կիսվեց արևից պաշտպանության խորհուրդներով։ Ինչպես գիտեք Avène բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Ալֆա- Ֆարմ» ընկերությունը:

Նշեմ, որ Flamingo Vahakni Pool-ի կողմից պատրաստվել էր համեղ, գեղեցիկ և շատ տարբերվող հյուրասիրություն, թեմատիկ կոկտեյլներ: Մեր հյուրերին նաև հնարավորություն էր տրված լողալ և անցկացնել ամբողջ օրն այստեղ:

«Ալֆա-Ֆարմ» դեղատնայինի ցանցը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն ամենասփռված ցանցը:
Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Գավառ, Աբովյան, Հրազդան, Բյուրեղավան, Չարենցավան, Աշտարակ, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը՝ այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում: Այսօր գործում է «Ալֆա-Ֆարմ»-ի թվով 170 մասնաճյուղ։ Vous avez envoyé Նշեմ նաև, որ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ առաքման ծառայությամբ։
Գործում են գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատան բջջային հավելվածը և կայքէջը, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայքը կամ կոսմետիկ միջոցները ցանկացած վայրից։ Օնլայն դեղատանը մշտապես առկա են լինում բազմաթիվ ակցիաներ և զեղչեր, իսկ արագ առաքման շնորհիվ հաճախորդներին հասանելի են դեղատան ծառայությունները՝ 24/7 ռեժիմով։
«Ալֆա-Ֆարմ»-ն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 100 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից և այլ երկրներից, միաժամանակ համագործակցում է նաև տեղական արտադրողների հետ:

Avène ֆրանսիական բրենդն արդեն 5 տարուց ավել է, ինչ ներկայցված է շուկայում: Բրենդն առաջարկում է բարձրակարգ խնամքի միջոցներ՝ ստեղծված մաշկաբանների անմիջական վերահսկողությամբ: Խնամքի միջոցները ներառում է արևապաշտպանների լայն տեսականի, որի նորույթն էլ հենց ներկայացրինք միջոցառման շրջանակներում: Avène բրենդի նորույթ Intense Protect SPF50+ ֆլյուիդը պաշտպանում է ոչ միայն UVA/UVB լույսից, այլ նաև կապույտ տեսանելի լույսից։ Avène Intense Protect SPF50+ արևապաշտպանը՝ ջրակայուն է, քրտնադիմացկուն, մի քանի վայրկյանում ներծծվում է, ապահովում է ինտենսիվ խոնավացում մինչև 8 ժամ, մաշկի վրա սպիտակ հետքեր չի թողնում։ Intense Protect SPF50+-ը հարմար է մաշկի բոլոր տեսակներին և հատկապես՝ զգայուն և գերզգայուն մաշկ ունեցողների համար, թույլատրվում է օգտագործել երեխաներին՝ սկսած վեց ամսականից, հղիները նույնպես կարող են օգտագործել, ինչպես նաև պիգմենտացման հակված մաշկ և դաջվածք ունեցողները։

Նշեմ նաև, որ միջոցառման շրջանակներում մեր հյուրերի համար «Ալֆա-Ֆարմ»-ը պատրաստել էր գեղեցիկ անակնկալ նվերներ` Avène բրենդից: Բացի այդ, հատուկ մեր հյուրերի հետևորդների համար «Ալֆա-Ֆարմ» -ը ներկայացրեց Alfapharm պրոմոկոդը, որի շնորհիվ 3 օր շարունակ հետևորդները հնարավորություն ստացան պատվիրել Avène ապրանքանիշի ողջ տեսականին օնլայն դեղատնից՝ 20% զեղչված արժեքով:
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ՀՀ ք. Երևան,
Շիրակի փ. 1/68
Հեռ.` +374 60700500 Ֆաքս` +374-10-46-50-95
https://www.instagram.com/alfapharm/
https://www.facebook.com/AlfaPharm/