Երեկ նորաձևության սիրահարները հավաքվել էին Doubletree by Hilton Yerevan հյուրանոցում՝ ներկա գտնվելու Ալիսա Հարությունյանի՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» խորագիրը կրող նորաձևության ցուցադրությանը:
Երեկոյի երաժշտական մասն ապահովեց երգչուհի Անահիտ Շահբազյանը, որի երգերի ներքո էլ հենց տեղի ունեցավ ցուցադրությունը:
Չնայած Ալիսան շատ հուզված էր, բայց զրուցեց ինձ հետ և ասաց, որ շատ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իր կողքին են և աջակցում են իրեն և հույս հայտնեց, որ ցուցադրություններն իր կյանքում կլինեն շարունակական:
Իր հերթին, հաղորդավարուհի, մոդել Մարի Մինասյանը սիրով շնորհավորեց իր ընկերուհուն և ասաց, որ շատ տպավորված է.
«Ալիսան ոչ դժվար ուղի է ընտրել, քանի որ նորաձևության աշխարհը շատ տարածված ու մեծ է: Եվ չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն հասել է բազում հաղթանակների: Ինձ համար նա առանձնանում է իր յուրահատուկ ոճով և ես որպես հաղորդավարուհի շատ հաճախ կրում եմ հենց նրա կողմից մոդելավորված դասական հագուստները»,- ավելացրեց հաղորդավարուհին:
Նշեմ, որ ManeHblog-ն օրվա ինֆորմացիոն հովանավորներից էր, ուստի սիրով ձեզ եմ ներկայացնում «Ալիսան հրաշքների աշխարհում» ցուցադրության լուսանկարները: