Խնամված ու գեղեցիկ լինելը 21-րդ դարում պարտադիր է. պրոֆեսիոնալ մասնագետների և գեղեցկության սրահների շնորհիվ կանանց գեղեցկությունն էլ ավելի է ընդգծվում:
Այսպես, օերերս Աբովյան քաղաքում (3 միկրոշրջան) վերաբացվեց AG BEAUTY SALON-ը, որի հիմնադիրն է վարսահարդար , շուրջ 16 տարի այս ոլորտում հմուտ մասնագետ, մի շարք սեմինարների ու մրցույթների մասնակցած, լավագույն տեղեր զբաղեցրած Արևիկ Գրիգորյանը:
AG BEAUTY SALON-ը գործում էր արդեն 3 տարի. ունենալով հավատարիմ հաճախորդներ, Արևիկը որոշեց վերաբացել սրահը՝ ընդլայնելով ծառայությունները, բարելավելով պայմաններն ու այն ամենը, ինչը կարևոր է ցանկացած հաճախորդի համար: Գեղեցիկ ինտերիերով հագեցած այս սրահում Դուք կարող եք սպասարկվել ու վայելել ջերմ մթնոլորտն ու միջավայրը : Այստեղ իրենց ծառայություններն են մատուցում հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր հաշվի են առնում ցանկացած հաճախորդի կարծիք ու պահանջմունք: AG BEAUTY SALON-ը մատուցում է վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի, ոտնահարդարի, կոսմետոլոգիայի և այլ ծառայություններ:
Ինձ հետ զրույցում հիմնադիրն ավելի մանրամասն պատմեց AG BEAUTY SALON-ի ստեղծման , ծառայությունների և հետագա ծրագրերի մասին , որը կտեսնեք արդեն մեր պատրաստած գեղեցիկ տեսանյութում: Նա նաև ավելացրեց, որ հետագայում AG BEAUTY SALON-ն իր մասնաճյուղը կունենա նաև Երևանում: հետագայում Մինչ այդ , վայելեք վերաբացման լուսանկարները: Նշեմ նաև, որ Արևիկին շնորհավորելու էին եկել իր հարազատները, կոլեգաները , ամուսինն ու փոքրիկը, ովքեր կիսեցին իրենց ուրախությունը հիմնադրի հետ:
Դե ինչ, կրկին շնորհավորում եմ AG BEAUTY SALON-ի հիմնադրին և անձնակազմին՝ մաղթելով բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ և միայն հաջողություններ այս ոլորտում:
AG BEAUTY SALON- Շքեղություն ու գեղեցկություն՝ հասանելի բոլորին
Հասցե- 3 միկրոշրջան ( Քաղաք Աբովյան)
Հեռ.- 093 958925
https://www.facebook.com/ag.beauty.salon1983/
https://www.instagram.com/ag_beauty_salon/?hl=ru