+37496288287

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԱՌ, ԳՈՒՆԱՎՈՐ, ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՆԵՐ՝ BASIC CENTER ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՈՒՄ

Այսօր ուզում եմ ձեզ պատմել իմ նոր համագործակցության մասին։ Վստահ եմ, որ շատ շատերը ճանաչում են Basic Center խանութների ցանցն ու բազմիցս այնտեղից նորաձև և որակյալ հագուստ, աքսեսուարներ և կոշիկներ են գնել։ Բայց, ուզում եմ մի քիչ մանրամասն պատմել խանութների այս ցանցի մասին։ Ինչպես և բոլոր նմանատիպ հաջողված նախագծերի դեպքում, այս անգամ ևս Հայաստանում առաջին մուլտիբերնդային խանութ ստեղծելը նախևառաջ գաղափար էր, որի շուրջ հավաքվեցին մի քանի մարդ և սկսեցին զրոյից կառուցել ֆորմատ, որն իսկապես աննախադեպ էր մեր շուկայի համար։ Առաջին անգամ ներկայացվեց հագուստի մի քանի բրենդ մեկ հարկի տակ, ստեղծվեց ընտանեկան խանութի ձևաչափը. վստահ եմ, որ ձեր մտերիմներից մեծ մասն ունեն Basic Center-ի հատկանշական կապույտ քարտերը. սրահների այս ցանցը առաջիններից մեկն է ր Հայաստանում, որ առաջարկեց հաճախորդներին գնումների քարտային համակարգ։

Կարճ ժամանակահատվածում առաջին սրահին հաջորդեցին մի քանի նորերը, ինչը ներկայացվող ապրանքանիշերը հասանելի դարձրեց Երևանի տարբեր համայնքների, իսկ հետո նաև մի քանի այլ քաղաքների բնակիչների համար։ Այսօր Basic Center-ը ներկայացնում է հագուստի, աքսեսուարների և կոշիկների երեք տասնյակից ավելի ապրանքանիշեր կանանց, տղամարդկանց և երեխաների համար. Bata, Caprice, Code, Cool Club, Democrata, Diverse, Kangaroose, Esprit, Lee, Mo, Pablosky, s.Oliver, Tamaris, Wrangler և այլն։ Ինձ հատկապես դուր է գալիս Basic Center-ի՝ բրենդերի ընտրությունը, մեկ հարկի տակ կարելի է գտնել ապրանքանիշեր, որ միշտ դասական են, անթերի որակ ունեն, ու կարող են դառնալ ճիշտ կազմակերպված բազային զգեստապահարանի հրաշալի աղբյուր, ինչպես Bata, Tamaris, Caprice, Lee, Wrangler, և դրանց կողքին կան մի շարք երիտասարդական, թրենդային, վառ, տրամադրություն պարգևող ապրանքանիշեր, որ նաև ավելի մատչելի են, հեշտ հասանելի։

Սկսած ճամփորդական պայուսակներից, անձրևանոցներից ու հագուստի խնամքի պարագաներից մինչև հենց ձեր երազած դասական ջինսե կիսաբաճկոնը, կամ աշխարհի ամենաիդեալական կաշվե լոֆերները կամ նույնիսկ ինձ այնպես գերած վառ վարդագույն անվաչմուշկները, Basic Center-ի հարկի տակ կգտնեք, այն ամենն, ինչ պետք է ձեր և ձեր ընտանիքի անդամների զգեստապահարանին։

Նաև նշեմ, որ այսօր  Basic Center ընկերությունն ակտիվորեն կիրառում է առցանց պատվերների համակարգը. կարելի է պատվիրել ընկերության ֆեյբուքյան և ինստագրամյան էջերին գրելով, իսկ ընկերությունը անվճար կառաքի։ Դե ինչ, վայելե՛ք մեր պատրաստած ֆոտոշարքը. տեսականին առկա է: Ուզում եմ ևս մեկ անգամ  շնորհակալություն հայտնել այս հրաշալի համագործակցության համար՝ ավելացնելով, որ համագործակցությունը շարունակական է և Ձեզ դեռ սպասվում են մի շարք անակնկալներ:

https://www.instagram.com/basic_center/

https://www.facebook.com/BC.Armenia/

https://basiccenter.am/

 

 

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...