+37496288287

ՏՐՆԴԵԶԸ ՆՇԵՑԻՆՔ MULTI REST HOUSE ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Այս տարի Տրնդեզը մեծ շուքով նշեցինք Ծաղկաձորի MULTI REST HOUSE  հյուրանոցային համալիրում. ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր կազմակերպված: Պարային համույթը գեղեցիկ պարերով նորապսակներին հրավիրեց դեպի կրակը՝ շուրջպար բռնելու, այնուհետև,  բարձր տրամադրությամբ թռանք կրակի վրայով և երազանք պահեցինք:

MULTI REST HOUSE-ը նորապսակների համար պատրաստել էր գեղեցիկ տարոսիկներ, որոնց մեջ գեղեցիկ մաղթանքներ էին գրված: Բացի այդ, չենք մոռանում համեղ հյուրասիրության մասին. գաթա, փոխինձ, հալվա, ադի-բուդի, գինի…. մի խոսքով,  MULTI REST HOUSE -ում իսկական տոն էր:

Իսկ օրվա վեջում ,  MULTI REST HOUSE-ի նորաբաց ռեստորանային համալիրում վայելեցինք համեղ սթեյք, գինի , լավ երաժշտություն և նշեցինք սիրո տոնը:

Դե ինչ, շնորհակալություն ենք հայտնում MULTI REST HOUSE-ի անձնակազմին՝ մեզ գեղեցիկ դիմավորելու և նորապսակների օրն իսկական հեքիաթ դարձնելու համար:

 

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...