+37496288287

ՏՊԱԳՐԻՉՆԵՐԻ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ «ARIMA BOUTIQUE» ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Տպագրիչների 9 հասցեում (մուտքը Հանրապետության փողոցից ) օրերս պաշտոնապես իր դռները բացեց Arima Boutique-ը, որտեղ կգտնեք Arima Lingerie  ներքնազգեստները եվ իսրայելական MORE BEAUTY Deadsea բյութի բրենդի խնամքի միջոցները: Հիմնադիր Իրինա Այվազյանին շնորհավորելու էին եկել նրա մտերիմ, հարազատ մարդիկ, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, բյութի բլոգերներ, հաղորդավարուհիներ, ովքեր  շնորհավորեցին հիմնադրին եվ մասնակցեցին պաշտոնական բացման արարողությանը:
ՍԿԻԶԲԸ… Հիմնադրի մասին
-Ողջույն, ես Իրինան եմ. մասնագիտությամբ լրագրող եմ, երկար տարիներ աշխատել եմ պետական կառույցներում, (որտեղ էլ հանդիպել եմ
ամուսնուս), իմ լրագրող ընկերների հետ շատ ջերմ են հարաբերություններս մինչ այսօր: Ինչ-որ մի պահ ինձ մոտ սկսվեցին նոր գիտելիքների, նոր ոլորտների փնտրտուքները, և ես ստացա իմ երկրորդ բարձագույնը՝ այս անգամ մարքեթինգի ոլորտում:
 Հասուն տարիքում ու բավարար բազայով ավելի հետաքրքիր էր սովորելը, երբ դասախոսներդ հասակակից են կամ նույնիսկ ավելի փոքր:
Այս փուլից հետո սակայն (որպես փոքրուց ստեղծագործող մարդ, փոքր տարիքում բանաստեղծություններ, պատմվածքներ էի գրում, երազում էի գրող դառնալու մասին) ստեղծագործական մտքերը ինձ հանգիստ չէին տալիս, ու սկսվեց փնտրտուքների և փորձարկումների մի ամբողջ շրջան (իմ սիրած հոբիներից մեկը, որով հուսամ ապագայում կզբաղվեմ, ապակիներով մոզաիկա պատրաստելն էր):
Lingerie lover
-Մեկ տարի առաջ ինձ անչափ գրավեց նուրբ ներքնազգեստների պատրաստմանը պրոցեսը: Լինելով կարուձևից հեռու մարդ՝ սկսեցի հաճախել կարի տարբեր դասընթացների: Զուգահեռ նաև օնլայն դասընթացների էի մասնակցում, քանի որ լոկալ դասընթացներն ինձ չէին գոհացնում: Այնպես ստացվեց , որ ամուսինս աշխատանքային առումով պետք է գործուղման մեկներ Իսրայել և մենք ընտանիքով
տեղափոխվեցինք Թել Ավիվ: Սա ինձ համար ևս մեկ հնարավորություն էր սովորելու ներքնազգետսերի առումով բավականին առաջադեմ մի միջավայրում և շատ հիանալի մասնագետների մոտ: Իսրայելը դարձավ մասնագիտացման իմ երկրորդ փուլը և ես արդեն սկսեցի աշխատել հաճախորդների հետ:
Israel mood on
-Ապրելով ամբողջ աշխարհին իր Մեռյալ ծովի միներալներով հարուստ խնամքի միջոցներով հայտնի երկրում, բնականաբար,  չես կարող անտարբեր լինել այդ որակյալ, բուժիչ ու անուշաբույր կոսմետիկայի նկատմամբ: Հենց այդ ժամանակ էլ մեզ մոտ ծնվեց այդ միտքը՝ իսկ ինչու չհամատեղել երկու անչափ կանացի ու շատ պահանջված պրոդուկտները մեկ վայրում՝ Երևանի սրտում՝ հնարավորություն տալով հայ աղջիկներին և կանանց օգտվել լավագույն իսրայելական բյութի պրոդուկտներից և հայկական ներքնազգեստից:
Եվ մենք սկսեցինք մեր փնտրտուքները: Հանդիպեցինք տարբեր ընկերությունների, տարբեր գործարարների հետ, այցելեցինք գործարաններ և գտանք լավագույն լուծումը՝ դեմքի և մարմնի համար նախատեսված More Beauty խնամքի միջոցները՝ Մեռյալ ծովի միներալներով, բնական յուղերով և վիտամիններով հարուստ, սերտիֆիկացված Իսրայելի և մի շարք այլ պետությունների համապատասխան ծառայությունների կողմից:
Dreams come true
 
-Իսկ այսօր ահա անչափ երջանիկ ենք. մի միտք, մի գաղափար հասունացավ և դարձավ երազանք, իսկ հետո նաև իրականություն:
Մենք ամենայն մանրամասնությամբ մտածել ենք մեր բուտիկի դիզայնը, ինտերիերը, մենք ստեղծել ենք աղջիկների և կանանց համար մի միջավայր, որտեղ այցելությունը սոսկ գնումներ անելու համար չեն: Եվ երբ սրահ մտնելուց աղջիկները և կանայք ժպտում են, մենք հասկանում ենք, որ կոնցեպտը ճիշտ է ընտված:
More Beauty Deadsea
-Հանդիսանալով MORE BEAUTY Deadsea բյութի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում ՝ մենք ներկայացնում ենք խնամքի տարբեր միջոցներ՝ նախատեսված մարմնի, մազերի, դեմքի համար:Ունենք հակացելյուլիտային քսուքներ, սկրաբեր, մարմնի և դեմքի ցեխի դիմակներ՝ հենց Մեռյալ ծովի ցեխից, ունենք դեմքի խնդիրների համար նախատեսված բուժիչ օճառներ: Մենք ներկայացնում ենք նաև բացարձակ նորույթ՝
կոլագենային ցեխի դիմակ մագնիսով՝ կնճիռների կանխման և մաշկի երիտասարդացման համար: Բյութի բրենդը ունի նաև ամենապահանջկոտ տղամարդկանց համար նախատեսված խնամքի միջոցներ:
Arima Lingerie
-Իսկ ինչ վերաբերում է ներքնազգեստներին, ապա հպարտությամբ պետք է ասեմ, որ բրենդը արդեն սիրվել է հայ կանանց
և աղջիկների կողմից և դարձել անչափ պահանջված: Մենք պատրաստում ենք լավագույն կտորներից ու ժանյակներից, հաշվի ենք առնում մեր բոլոր հաճախորդների կարծիքները, հաճախ մոդելները ստեղծում ենք հենց նրանց հետ: Arima lingerie –ը նրբության, սեքսուալության և հարմարավետության համադրություն է:
Arima Boutique
-Իսկ քաղաքի սրտում գտնվող Arima Boutique –ը մեր ընտանեկան բիզնեսի սկիզբն է: Անունը նույնիսկ մեր ընտանիքի
անդամների առաջին տառերից է կազմված: Մեր ընտանիքի բոլոր անդամները, նույնիսկ աղջիկներս, ունեն իրենց մեծ լուման այս գործում:
Դե ինչ, սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Տպագրիչների 9 հասցեում (մուտքը Հանրապետության փողոցից ) օրերս պաշտոնապես իր դռները բացեց Arima Boutique-ը, որտեղ կգտնեք Arima Lingerie  ներքնազգեստները եվ իսրայելական MORE BEAUTY Deadsea բյութի բրենդի խնամքի միջոցները: Ինձ համար , իրոք, գերագույն հաճույք էր աշխատել հիմնադիրների հետ, ովքեր մեծ սրտով ու նվիրով են վերաբերում իրենց գործին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ , ցանկանում բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, իսկ Ձեզ առաջարկում եմ դիտել լուսանկարները, որից հետո կտեղադրենք մեր ամբողջական տեսայութը: 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...