Ավանտայի Հերացի 1/1 հասցեում գտնվող նորաբաց մասնաճյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Young and Beautiful 2 խորագիրը կրող միջոցառումը: Խմիչք, համեղ հյուրասիրություն, խաղարկություն, լավ միջավայր, գեղեցիկ ու խնամված հյուրեր: Մի խոսքով , երեկոն շատ ստացված էր, քանի որ Avanta-ն ամեն ինչ անում է, որ հաճախորդներն ու հյուրերը միշտ գոհ մնան:
Երեկոյի ընթացքում Ներկայացվեցին էսթետիկ բժշկության մեջ ճանաչված Ֆոտոնա և Վիվաչե ընկերությունների վերջին սերնդի սարքավորումները, որոնք թույլ են տալիս ինչպես կանխել ծերացումը, այնպես էլ վերականգնել երիտասարդությունը: Նախորդ երեկույթի ընթացքում ցուցադրված 3 պրոցեդուրաներին այս անգամ ավելացել էր ևս մեկը` EvoShape ԼԻՖՏԻՆԳԸ:
Ընկերության տնօրեն Սեդրակ Ղուշչյանը ներկայացրեց ընկերության տեսլականը և հակիրճ պատմեց Ավանտայի վերջին ձեռքբերումների մասին:
Իր հերթին, ընկերության հիմնադիր ՀՀ գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ Կարեն Գրիգորյանը խոսեց իրենց անցած ճանապարհից, իսկ կենտրոնի էսթետիկ բժշկության ծառայության ղեկավար Լիլիթ Թումանյանը ներկայացրեց ցուցադրվելիք պրոցեդուրաների բարձր արդյունավետությունը:
Երեկոյին ներկա էր նաև Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով կիսվեց իր` Ավանտայի հետ աշխատելու փորձի մասին և ասաց, որ իր դեպքում արդյունքն ակնհայտ է: Իվետան իր ուրախությունը հայտնեց, որ այսօր հանդիսանում է Young and Beautiful-ի դեմքը և ներկայացնում է, թե ինչպես կարելի է միշտ մնալ գեղեցիկ և խնամված:
Դե ինչ, ես նույնպես ուրախ եմ, որ ներկա գտնվեցի երեկոյին և ավելի ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ աշխատելու մի ընկերության հետ, որը միշտ առաջ է քայլում:
Հասցե: Հերացի 1/1
Հեռ.: 012 32 32 32
https://www.facebook.com/avantaclinic/
https://www.instagram.com/avanta_clinics/?hl=en