+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «PETOOR BY SERAPHIMA» ԿԱՊՍՈՒԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Երեկ ներկա գտնվեցի Petoor by Seraphima կապսուլային հավաքածուի ներկայացմանը, որը կայացավ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում: Այս կապսուլային հավաքածուն Petoor ապրանքանիշի և Սիրարփի Ադամյանի Seraphima նախագծի համատեղ նախաձեռնությունն էր:

Իհարկե, չէի կարող չզրուցել օրվա հերոսուհիների հետ, որոնց համատեղ նախաձեռնության շնորհիվ էլ  հավաքվել էին նորաձևության սիրահարները:

IMG_2144

Petoor ապրանքանիշի ստեղծման մասին մի փոքր խոսեցի հիմնադիր-տնօրեն Անի Մկրտչյանի հետ, ով փաստեց, որ արդեն իսկ հասել են հաջողությունների:

IMG_2112

«Petoor-ը տարբեր մտքերից ու քննարկումներից ծնված միտք է, քանի որ սկզբում մտածում էինք ստեղծել ներքնազգեստներ, իսկ հետո, համապատասխանեցնելով այսօրվա թրենդները, հասկացանք, որ կարելի է արտադրել գիշերազգեստներ, որոնք կարելի է կրել ամենուր: Աշխատում ենք թուրքական ոչինչ չօգտագործել, հիմնականում կտորները բերվում են եգիպտոսից և Դուբայից»:

Խոսելով Petoor by Seraphima կապսուլային հավաքածուի մասին, Անին ասաց, որ միշտ ոգեշնչվել է Seraphima-ի աշխատանքներով և ոճով, այդ իսկ պատճառով առաջարկել է միասին համագործակցել:

«Ծանոթացել ենք շատ պատահական, չնայած միշտ հետևել եմ  Սիրարփիին և զարմացել, թե ի՞նչու մինչ այժմ չի ստեղծել իր սեփական հավաքածուն: Այսպես, որոշեցինք ստեղծել Petoor by Seraphima կապսուլային հավաքածուն, որի հիմքը Petoor-ինն է, բայց հավաքածուի ոճը և ձեռագիրը Սիրարփիինը:

Անիի միտքը շարունակեց նաև Սիրարփին, ով նշեց, որ արդեն 15 տարի է, ինչ այս ոլորտում է և այս օրվան իր ընկերներն ու հարազատները միշտ են սպասել:

«Շատ պատահական ծանոթացա Անիի հետ և նա միանգամից ինձ տալիս է այս հարցը, թե ի՞նչու միասին որևէ բան չանենք և ես կախարդված պատասխանում եմ՝ անենք 🙂 Ինձ համար շատ զարմանալի էր, որ ես այսքան շուտ կողմնորոշվեցի, քանի որ միշտ երկար եմ մտածում, բայց այս դեպքում, Անիի անսպառ էներգիան ինձ օգնեց իրականացնել մեր միտքը: Վերցնելով գիշերազգեստի հիմքը, Petoor-ի արդեն ճանաչելի ձեռագիրը,  գիշերազգեստի դասական ուրվագիծը,   ստեղծել  ենք կապսուլային հավաքածու, որը հնարավոր է կրել ցանկացած օր, ցանկացած առիթի ժամանակ»,- ամփոփեց Սիրարփին:

IMG_2131

Դե ինչ,   պետք է նշեմ,  որ շատ ստացված երեկո էր, գեղեցիկ ու նորաձև հավաքածու, որն արդեն իսկ շտապում եմ ձեռք բերել և ստեղծել տարբերվող կերպար: Իսկ եթե դուք ևս ցանկանում եք  տարբերվել, կրել հայկականն, ուրեմն շտապեք Petoor-ի տաղավար և այտեղ կօգնեն ձեզ լինել թրենդային և միշտ յուրահատուկ:

ԵՎս մեկ անգամ շնորհավորում եմ Անիին և Սիրարփիին՝ մաղթելով նոր ու վառ մտքեր և բազում հաջողություններ:

IMG_2182

IMG_2158

IMG_2167

IMG_2152

IMG_2151

IMG_2119 IMG_2120

IMG_2144

IMG_2153

IMG_2133

IMG_2157
IMG_2156

IMG_2146

IMG_2163

IMG_2164 IMG_2154 IMG_2149 IMG_2129 IMG_2148 IMG_2127 IMG_2122 IMG_2121 IMG_2118 IMG_2114

IMG_2155

IMG_2186 IMG_2185 IMG_2168

IMG_2117 IMG_2116

 

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...