Երեկ ներկա գտնվեցի Petoor by Seraphima կապսուլային հավաքածուի ներկայացմանը, որը կայացավ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում: Այս կապսուլային հավաքածուն Petoor ապրանքանիշի և Սիրարփի Ադամյանի Seraphima նախագծի համատեղ նախաձեռնությունն էր:
Իհարկե, չէի կարող չզրուցել օրվա հերոսուհիների հետ, որոնց համատեղ նախաձեռնության շնորհիվ էլ հավաքվել էին նորաձևության սիրահարները:
Petoor ապրանքանիշի ստեղծման մասին մի փոքր խոսեցի հիմնադիր-տնօրեն Անի Մկրտչյանի հետ, ով փաստեց, որ արդեն իսկ հասել են հաջողությունների:
«Petoor-ը տարբեր մտքերից ու քննարկումներից ծնված միտք է, քանի որ սկզբում մտածում էինք ստեղծել ներքնազգեստներ, իսկ հետո, համապատասխանեցնելով այսօրվա թրենդները, հասկացանք, որ կարելի է արտադրել գիշերազգեստներ, որոնք կարելի է կրել ամենուր: Աշխատում ենք թուրքական ոչինչ չօգտագործել, հիմնականում կտորները բերվում են եգիպտոսից և Դուբայից»:
Խոսելով Petoor by Seraphima կապսուլային հավաքածուի մասին, Անին ասաց, որ միշտ ոգեշնչվել է Seraphima-ի աշխատանքներով և ոճով, այդ իսկ պատճառով առաջարկել է միասին համագործակցել:
«Ծանոթացել ենք շատ պատահական, չնայած միշտ հետևել եմ Սիրարփիին և զարմացել, թե ի՞նչու մինչ այժմ չի ստեղծել իր սեփական հավաքածուն: Այսպես, որոշեցինք ստեղծել Petoor by Seraphima կապսուլային հավաքածուն, որի հիմքը Petoor-ինն է, բայց հավաքածուի ոճը և ձեռագիրը Սիրարփիինը:
Անիի միտքը շարունակեց նաև Սիրարփին, ով նշեց, որ արդեն 15 տարի է, ինչ այս ոլորտում է և այս օրվան իր ընկերներն ու հարազատները միշտ են սպասել:
«Շատ պատահական ծանոթացա Անիի հետ և նա միանգամից ինձ տալիս է այս հարցը, թե ի՞նչու միասին որևէ բան չանենք և ես կախարդված պատասխանում եմ՝ անենք 🙂 Ինձ համար շատ զարմանալի էր, որ ես այսքան շուտ կողմնորոշվեցի, քանի որ միշտ երկար եմ մտածում, բայց այս դեպքում, Անիի անսպառ էներգիան ինձ օգնեց իրականացնել մեր միտքը: Վերցնելով գիշերազգեստի հիմքը, Petoor-ի արդեն ճանաչելի ձեռագիրը, գիշերազգեստի դասական ուրվագիծը, ստեղծել ենք կապսուլային հավաքածու, որը հնարավոր է կրել ցանկացած օր, ցանկացած առիթի ժամանակ»,- ամփոփեց Սիրարփին:
Դե ինչ, պետք է նշեմ, որ շատ ստացված երեկո էր, գեղեցիկ ու նորաձև հավաքածու, որն արդեն իսկ շտապում եմ ձեռք բերել և ստեղծել տարբերվող կերպար: Իսկ եթե դուք ևս ցանկանում եք տարբերվել, կրել հայկականն, ուրեմն շտապեք Petoor-ի տաղավար և այտեղ կօգնեն ձեզ լինել թրենդային և միշտ յուրահատուկ:
ԵՎս մեկ անգամ շնորհավորում եմ Անիին և Սիրարփիին՝ մաղթելով նոր ու վառ մտքեր և բազում հաջողություններ: