+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ALPEN PHARMA-Ի ԲՋՋԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ ՈՒ «ՁԱՅՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՈԼՈՐԻՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Երեկ Best Western Plus Congress հյուրանոցում տեղի ունեցավ ՙՙՁայնն անհրաժեշտ է բոլորին ՚՚ խորագիրը կրող միջոցառում , որը կազմակերպվել էր Alpen pharma շվեյցարական դեղագործական ընկերության կողմից : Միջոցառումը , որի շրջանակներում խոսում էին ձայնի պաշտպանության, ձայնի հիգիենայի մասին ՝ նվիրված էր դեղագետներին:

Միջոցառումը բաղկացած էր 2 մասից. 1-ին մասում ելույթ ունեցավ հատուկ հյուր՝ ֆոնիատոր Սեդա Հովհաննիսյանը, ով ներկայացրեց ՙՙՁայնի անհրաժեշտությունը մարդու կյանքում՚՚ խորագրով աշխատանքը, որի ընթացում խոսեց ձայնի խնամքի կարևորության , ձայնի համար հնարավոր վտանգների , ինչպես նաև գերմանական ծագման Իսլա դեղամիջոցի առանձնահատկությունների և ձայնային խնդիրներ ունեցող մարդկանց պրակտիկայում կիրառելու մասին :

Միջոցառման հաջորդ մասը նվիրված էր նոր բջջային հավելվածի՝ AlpenArm-ի թողարկմանը, որը նախատեսված է սպառողների հետ շփումը ապահովելու և ինֆորմացիա փոխանցելու համար:

Alpen Pharma ընկերության պրոդուկտ մենեջեր Նոնա Փիլոսյանի հետ զրույցում տեղեկացանք, որ 2012 թվականից ընկերությունը գրանցված է Հայաստանում և ներկայացնում է մի քանի գերմանական դեղարտադրողների.

<<Միջոցառման շրջանակում ներկայացրել ենք գերմանական դեղարտադրողներից մեկի պրոդուկտներից՝ Իսլան: Այն բուսական ծագման դեղամիջոց է և նախատեսված է ձայնային մասնագետների համար՝ երգիչներ, հաղորդավարներ, ուսուցիչներ, իրավաբաններ, բժիշկներ նաև դեղագետներ, այսինքն բոլոր նրանց համար , ովքեր ծանրաբեռնվածության են ենթարկում ձայնային ապարատը :Իսլա դեղահաբերը պարունակում են իսլանդական մամուռի էքստրակտ: Հայաստանում Իսլան ներկայացված է 2 ձևով՝ Իսլա Մինտ(Isla-Mint) և Իսլա Մոոս(Isla-Moos) ,որոնք ներկայացված են պաստեղների ձևով: Իսլա Մինտը չի պարունակում շաքար և ցուցված է նաև դիաբետիկների համար, որոնց մոտ շատ հաճախ հանդիպում է ձայնի խզվածություն և բերանի չորություն: Միջոցառման շրջանակներում ներկայացրել ենք նաև նոր՝ AlpenArm բջջային հավելվածը, որը նախատեսված է թիրախային լսարանը մեծացնելու և այդ լսարանի հետ մշտական կապը պահելու համար: Հավելվածը ստեղծվել է շփվելու, բողոքների մասին խոսելու, քննարկելու , ցուցումների և հակացուցումների մասին խոսելու, ինչպես նաև ավելի արագ և օպերատիվ միջոցառումներ կազմակերպելու համար>>:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև խաղարկություն և նվերների հանձնման արարողություն, դեղագետներին հանձնվեցին սերտիֆիկատներ , տեղի ունեցավ փոքրիկ համտես-հյուրասիրություն, իսկ վերջում Անուշիկ Ալավերդյանը հանդես եկավ իր գեղեցիկ կատարումներով:

https://www.facebook.com/AlpenPharmaArmenia/

https://www.instagram.com/alpen_pharma_armenia/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...