Արդեն խոսել եմ այս գեղեցիկ գրքի մասին ՝ փակ բրանչի ժամանակ: Միայն կավելացնեմ, որ շատ գեղեցիկ շնորհանդես էր կազմակերպված. թեմատիկ գույներ, զարդարանք, հյուրասիրություն, լավ մթնոլորտ, հարազատ ընկերներ ու գնորդներ, ովքեր շտապում էին շնորհավորելու գրքի հեղինակին:
Մերի Սարիկյանը ելույթ ունեցավ և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հետևում են իր բլոգին , ինչպես նաև նրանց, ովքեր օգնել իրեն՝ երազանքի կատարման հարցում: Գիրքը բոլոր ապագա և արդեն իսկ մայրիկների համար է. այն նոր մոտիվացիա է , որի օգնությամբ կարելի է ավելի հեշտ խնամել փոքրիկին և ինքդ քեզ, քանի որ գրքում կան բազմաթիվ թեմաներ՝ հոգեբանականից մինչև կենցաղ ու խնամք:
Դե ինչ, կրկին շնորհավորում եմ Մերիին՝ մաղթելով մի շարք հաջողություններ…)))
ն