+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus – Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը և երգչուհու բեմական գործունեության 15 ամյակին նվիրված միջոցառումը: 
Այս անգամ միջոցառման հյուրերն էին հայտնի և սիրված անձիք, գործարարներ, տարբեր ապրանքանիշների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընկերներ և գործընկերներ: Միջոցառման ընթացքում երգչուհին հանդես եկավ համերգային կատարմամբ, որում ներառված էին ինչպես նոր ձայնասկավառակից հեղինակային կատարումներ, այնպես էլ երգչուհու երգացանկից տարբեր տարիների հիթային կատարումներ: Բոլոր հյուրերին նվիրվեցին երգչուհու «Դու Ուժեղ ես» ձայնասկավառակը՝ մատուցված նախադեպը չունեցող նորովի USB ֆլեշ- կրիչների տեսքով և որում ներառված հատուկ QR կոդի միջոցով հնարավոր էր նաև հղումով ներբեռնել ձայնասկավառակը Apple Music–ից: Ամբողջ միջոցառման գունային լուծումները կապված ձևավորման և հյուրերի dress-code–ի հետ համապատասխանեցված էր գլխավոր exclusive գործընկեր «Կոկա-Կոլա» ընկերության բրենդային կարմիր և սպիտակ գունապնակի հետ:
 
Միջոցառման Հյուրերին սպասվում էր ոչ միայն համեղ հյուրասիրություն՝ ներկայացված Congress  հյուրանոցի «Ակցենտ» ռեստորանի կողմից ,և գինիների գեղեցիկ հյուրասիրություն միջոցառման գործընկեր “Armenia Wine” ընկերության կողմից այլ նաև վիճականահանությամբ խաղարկվող նվերներ՝ միջոցառման գործընկերների կողմից։ 
Գործընկերների թվում էին նաև ֆրանսահայ դիզայներ Մարի Սամվելյանի KOSHKA.Paris ֆրանսիական նրբաճաշակ հագուստի ապրանքանիշը, «Vivi-Event-Group» ընկերությունը, որը ապահովել էր սրահի գեղեցիկ ձևավորումը ինչպես նաև «SAS-Sweet » ընկերությունը, որն իր վրա էր վերցրել տոնական գեղեցիկ տորթի տրամադրման պատասխանատվությունը: Միջոցառման ժամանակ գլխավոր exclusive գործընկեր “Կոկա-Կոլա» ընկերությունը, գլխավորգործընկեր Congress-հյուրանոցը, “Armenia Wine” ընկերությունը , “KOSHKA.Paris» և «Ացո» ապրանքանիշները վիճակահանության միջոցով ներկաներին նվիրեցին տարբեր ապրանքային փաթեթներ և նվեր -քարտեր։
Դե ինչ, ևս մեկ գեղեցիկ միջոցառումը կարելի է համարել ստացված։ Ես միշտ առանձնահատուկ համակրանքով եմ վերաբերվել Աստղիկին, ուստի այս օրը ինձ համար շատ հիշարժան ու տպավորիչ էր: Շնորհավորում եմ սիրելի Աստղիկին՝ մաղթելով հաջողություններ եվ մեծ ձեռքբերումներ: 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...