+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ.LA VIE

Պարզապես չէի կարող ներկա չգտնվել ու չշնորհավորել այս վառ ու տաղանդավոր անհատականությանն, ով  բոլորիս  գերում է իր կրեատիվ ու յուրահատուկ տեսակով:

Երեկ, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց ԵԳՊԱ-ի դեկորատիվ կիրառական բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աշխեն Կիրակոսյանի (ACHUL IK) անհատական ցուցահանդեսը։

IMG_1369

La Vie (կյանք) խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Աշխենի ստեղծագործական միտքն ու պատկերացումները քաղաքային կյանքի նկատմամբ:

IMG_1365

«Մայրիկիս շնորհիվ փոքր հասակից հաճախել եմ նկարչության, բայց դա ոչ թե արել եմ ստիպողաբար, այլ մեծ սիրով ու հաճույքով:  Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի գեղանկարչության բաժինն, իսկ այժմ սովորում եմ ԵԳՊԱ-ի դեկորատիվ կիրառական բաժնում, համատեղ նաև աշխատում եմ Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում՝ դասավանդելով նկարչություն: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, որի խորագիրը (La Vie) ընտրել եմ ոչ պատահական: Այստեղ ներկայացրել եմ դրսի և Հայաստանի կյանքը, առօրյան,  մարդկանց ապրելակերպը՝ համատեղելով իմ ներքին զգացումներն ու ապրումները: Երբ  Ֆրանսիայից վերադարձա Հայաստան, հասկացա, որ ինձ համար շատ դժվար է լինելու, իմ կյանքում սկսվեց սև էտապ, որի հաղթահարման միակ միջոցը նկարելն էր՝ մի կողմ դնելով իմ ներքին մռայլությունը: Այսպես, ունենալով բազում նկարներ արված թե՛ դրսում, և թե՛ Հայաստանում, որոշեցի ունենալ ցուցահանդես և ներկայացնել քաղաքային կյանքի նկատմամաբ իմ պատկերացումները:  Սա ինձ համար նպատակ էր, որն արդեն իրականացրել եմ, իսկ հետագայում կփորձեմ  ավելի հասուն քայլեր անել արդեն ինձ հոգեհարազատ վայրում՝ Հայաստանից դուրս»,- ինձ հետ զրույցում ասաց Աշխենը:

IMG_1415

Ցուցահանդեսը  բաց կլինի մինչև նոյեմբերի 2-ը։
Մուտքն ազատ է։

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս խենթ կերպարին և սրտանց մաղթում մեծ հաջողություններ:

IMG_1349

IMG_1357

IMG_1361

IMG_1398

IMG_1405

IMG_1419

IMG_1363

IMG_1385

IMG_1383

IMG_1382

IMG_1418

IMG_1400

IMG_1387

IMG_1379

IMG_1404 IMG_1401

IMG_1409

IMG_1415

IMG_1414

IMG_1406

 

IMG_1376

IMG_1362

IMG_1365

 

IMG_1412

 

 

 

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...