+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի ու միաժամանակ խելացի ժամանցի նոր ձևաչափ է, պարզ կանոններով թիմային խաղ, որին մասնակցելու համար հատուկ հանրագիտարանային գիտելիքներ պետք չէ ունենալ, հարկավոր է միայն լավ տրամադրություն, մի փոքր ճարպկություն ու սրամտություն։ Հարցերն ընտրվում են այնպես, որ բոլոր մասնակիցներն իրենց հարմարավետ զգան և վստահ լինեն իրենց ուժերում։

«Мозгобойня» խաղը պարբերաբար անցկացվում է ոչ միայն դասական, այլև թեմատիկ խաղերի ձևաչափով, օրինակ` փոթերյան “Мозгобойня”, Գահերի խաղը և “Мозгобойня”-ն, երաժշտական “Мозгобойня”, կինոմաններն ու “Мозгобойня”-ն և այլն։Խաղի կազմակերպիչներն առաջարկում են նաև կորպորատիվ «Мозгобойня»-ի տարբերակ, որն էֆեկտիվ ձևաչափ է team building-ի, աշխատակազմը համախմբելու և պարզապես գործընկերներով աշխատանքից դուրս միմյանց ճանաչելու, հաճելի ու ուրախ ժամանց անցկացնելու համար։

Խաղն արդեն հասցրել է սիրվել աշխարհի 16 պետություններում` շուրջ 200 քաղաքներում ամսական հավաքելով ավելի քան 60.000 մասնակից: ✓ «Мозгобойня» խաղին կարող են մասնակցել ցանկացած տարիքի խաղացողներ` դպրոցականներից մինչև տարեցներ` անկախ մասնագիտությունից։

Խաղին մասնակցելու համար հարկավոր է թիմ կազմել` բաղկացած են 4-ից 10 մասնակիցներից։ Մասնակցության արժեքը 4000 դրամ է։ Յոթ փուլերից բաղկացած խաղի արդյունքում երեք առաջատար տեղերը զբաղեցրած թիմերը ստանում են մրցանակներ հովանավորների կողմից։ Այս անգամ «մեդալակիրները» պարգևատրվեցին Armenia wine գինիներով։

Բարեբախտաբար կազմակերպիչները հոգացել էին նաև մյուս մասնակիցներին ձեռնունայն չթողնելու մասին։ Խաղը պարբերաբար հաճելիորեն ընդմիջվում էր մրցույթներով, որոնց հաջողակ հաղթողները ստանում էին մեկ այլ հովանավոր «Նե» ապրանքանիշի պատրաստած նվերներն ու անվճար մասնակցության սերտիֆիկատներ։

«Մենք կազմակերպում ենք աշխարհի ամենամասշտաբային խաղը, որն ուղղված է համախմբելու մարդկանց առողջ մրցակցության ինտելեկտուալ միջավայրում», – նշում են խաղի կազմակերպիչները։

https://www.instagram.com/mzgb_evn/

Similar Articles

Most Popular

VIOLET HOME DECOR- Ը 15 ՏԱՐԵԿԱՆ Է

Violet-ը 15 տարեկան է #Violetis15 Այդ առթիվ Վիոլեթ խ/սրահներում միայն 5 օր՝ Նոյեմբերի 11ից-15-ը, գործելու է 15%զեղչ +10% հավելյալ զեղչ` բոլոր քարտապանների համար. նաև խաղարկվելու է...

23-24 октября в Luxio by Akzent состоялось грандиозное мероприятие.

23-24 октября в Luxio by Akzent состоялось грандиозное мероприятие. Главный технолог Luxio Екатерина Гоончаренко презентовала «Пилочный маникюр» и первую дерматокосметическую линию для педикюра и...

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...