+37496288287

ՎՍՏԱՀԻ՛Ր ԱՏԱՄՆԵՐԴ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ. ԳՈՐԾՈՒՄ Է 50% ԶԵՂՉ

«Հոլիվուդյան ժպիտ» բառերն այսօր բարեկեցության, գեղեցկության և ինքնավստահության խորհրդանիշ են: Վերջերս ծանոթացա ստոմատոլոգ Լուսինե Վարդանյանի հետ, ում էլ վստահեցի  ատամներիս բուժումը, ատամնաքարերի մաքրումը, սպիտակեցումը:  Այս և այլ հարցերի շուրջ խոսել եմ բժշկուհու հետ, ով բացահայտեց  ատամների մասին բոլոր գաղտնիքները:

Ողջույն…

1. -Կպատմե՞ք Ձեր մասին. Ի՞նչպես որոշեցիք դառնալ ատամնաբույժ 

֊Իրականում ես շատ պատահական եմ որոշել դառնալ ատամնաբույժ:  Երբ դեռ սովորում էի դպրոցում, մի գեղեցիկ օր ատամս սկսեց ցավել և իմ մայրիկը ինձ տարավ իր ստոմատոլոգի մոտ։Դա իմ առաջին այցը չեր ,բայց այն եղավ բախտորոշիչ։Ինձ դուր էր եկել ատամնաբուժարանի միջավայրը։Նշեմ որ ես այդ ժամանակ օգնում էի արծաթագործ պապիկիս և մանր աշխատանքն ինձ համար խորթ չեր։

2. Բոլորն էլ, առանց բացառության, ցանկանում են ունենալ հոլիվուդյան ժպիտ, առողջ և ամուր ատամներ. հետաքրքիր է, ի՞նչ միջոցներով եք կատարում սպիտակեցումը, և կնշե՞ք դրա դրական ու բացասական կողմերը: 

֊Այո առողջ և, ամենակարևորը , հոլիվուդյան ժպիտը շատ կարևոր է։ Ես կատարում եմ 3տեսակի սպիտակեցում։ Մեխանիկական, քիմիական և լուսային, որոնք իրենց հերթին ևս ունեն ենթատեքստ: Ամենաանվտանգը՝ մեխանիկականն է ,որի ժամանակ ատամները ստանում են իրենց բնական փայլը։ Քիմիական և լուսային սպիտակեցման դեպքում ատամները կարող ես սպիտակել երեքից յոթ երանգով, որի արդյունքում  մենք ունենում ենք Հոլիվուդյան ժպիտ։Սխալ սպիտակեցման դեպքում ատամները սկսում են փշրվել,առաջանում են գիշերային ցավեր։

3. Որքանով են ատամնաքարերը վնաս ատամների համար. և ատամնաքարերի հեռացման ո՞ր մեթոդով եք դուք հատկապես աշխատում: 

֊Ատամնաքարերն էսթետիկ առումով փոխում են ատամների գույնը, տհաճ հոտ,առաջացնում է կարիես, ամենավտանգավորը դա ատամնաշարժն է, որի հետևանքով ատամները սկսում են շարժվել և հետագայում հեռացվում են առողջ լինելով։ Ես աշխատում են Airflow և skyler եղանակով, որոնք անվտանգ են։

4. Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ունեն կալցիումի պակաս. Ի՞նչ պետք է ուտել կամ խմել, որպեսզի ատամները միշտ առողջ լինեն

֊Քանի որ մեր օրգանիզմում կալցիումն ամենաշատը կուտակվում է ատամների մեջ, պետք է օգտագործել կալցիումով հարուստ սնունդ։ Բոլորս էլ գիտենք կաթի և կաթնաշոռի մասին, Իսկ կունջութի մասին քչերը գիտեն։ Օրական 1 թ.գ. կունջութը մանրացված վիճակում կօգնի, որպեսզի ունենանաք առողջ ատամներ:

5. Գիտեմ, որ այս պահին առաջարկում եք բազմաթիվ ակցիաներ. կխնդրեի մանրամասնել

֊Ակցիան արդեն իսկ ավարտվում է. 50% զեղչ՝ սպիտակեցման վրա – 50000֊70000։ Այժմ՝ 25000֊35000դրամ։

https://www.facebook.com/luchia.dellarossa

https://www.instagram.com/drlusine/?hl=en

https://msto.me/drlusine/

Հեռ. – 098836560 / 096836460

Հասցե – Վարդանանց 2

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...