+37496288287

ՍՏԱՍ ՄԻԽԱՅԼՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՄԵՐԳՈՎ

Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչեն 20 ինքնատիպ երգեր Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ: Համերգային երեկոն, որը կրում է «Ես և Դու» խորագիրը, ներկայացնում է Միխայլովի՝ արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր:

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երևանում կկատարի Всё для тебя, Только ты, Ты, Между небом и землёй, Без тебя, Там За Горизонтом, Берега мечты, Спаси меня և այլ սիրված գործեր: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Սպասվում են նաև այլ անակնկալներ: Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես և Դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում:

Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան և եվրոպական այլ քաղաքներում: Առաջիկա ելույթների՝ այդ թվում երևանյան համերգի մասին տեղեկատվությունը զետեղված է արտիստի պաշտոնական կայքում: Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...