+37496288287

ՍՎԵՏԼԱՆԱ ԻՇԽԱՆՅԱՆ. YEREVAN STYLE

Այսօր կխոսեմ ոճային ու շատ ինքնատիպ գեղեցկուհու մասին, ում արդեն իսկ շատերն են ճանաչում, հետևում են նրա միկրոբլոգին, հետաքրքիր լուսանկարներին, որոնք իսկապես մոտիվացնող են: Սվետլանա Իշխանյան, ով սովորում է ASUE-ում, մասնագիտությամբ բիզնեսի կազմակերպիչ է, PR marketing-ի մասնագետ: Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է որպես դիմահարդար: Սվետլանան ինստագրամում վարում է իր միկրոբլոգը, որտեղ տեղադրում է այն ամենն, ինչ կապված է իր առօրյայի հետ:

14658268_1136762323066975_1545858312_n

«Միկրոբլոգի միտքն առաջացել է տարիներ առաջ: Այստեղ ես տեղադրում եմ այն ամենն , ինչ կապված է ինձ հետ՝ իմ առօրյան, այն ինչ սիրում եմ, կրւմ եմ, լսում եմ կամ այն, ինչ ուղղակի կարող է դրական լիցքեր փոխանցել իմ հետևորդներին: Մի քանի ամիս առաջ սկսեցի վարել  արդեն իմ  2-րդ միկրոբլոգը՝  Beauty Blog-ը , որտեղ տեղադրում եմ իմ աշխատանքները, խորհուրդներ տալիս աղջիկներին, թե ի՞նչպես ճիշտ  շպարվել և ինչ նյութեր օգտագործել»:

14628034_1136762396400301_944416976_n

Սվետլանային միշտ է հետաքրքրել  նորաձևությունը , վերջին թրենդները և ինքն էլ է փորձում է քայլել նորաձևությանը  զուգահեռ:

«Հետևում եմ գրեթե բոլոր ցուցադրություններին, նորաձևության միտումներին և վերջին թրենդներին: Սակայն, կարծում եմ, որ չպետք է շատ տարվել և պարտադիր կերպով կրել հենց այն ամենն, ինչ համարվում է նորաձև: Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ընդգծել իր անհատականությունը և ինչու ոչ, հենց զգեստների և դիմահարդարման միջոցով՝ արտահայտելով բնավորությությունն ու խառնվածքը: Շատ եմ սիրում հետևել հետաքրքիր հագնվող մարդկանց: Ինքս առօրյայում նախընտրում եմ դասական կամ Casual ոճերը, իսկ հաճախ՝ երկուսը միասին»:

14657729_1136762346400306_488522770_n

Սվետլանան կիսվեց նաև իր նորություններով, որի մասին կկարդաք միայն ManeHblօg-ում.

«Հիմա շատ եմ աշխատում, որպեսզի Երևանում ունենամ իմ անկյունը: Չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց, նորությունների դեպքում, առաջինը հենց դուք էլ կտեղեկանաք»:

14741217_1136762399733634_1280518013_n

Սվետլանան օրվա լուքն ընտրում է ելնելով տրամադրությունից, վայրից ու ժամից:

«Հաճախ ոգեշնչվում եմ եղանակից, դիմահարդարումից կամ ուղղակի ինչ-որ նոր look ստանալու մտքից: Սիրում եմ նախօրոք որոշել թե ի՞նչ պետք է հագնեմ հաջորդ օրը, որպեսզի հենց այդ տրամադրությամբ էլ արթնանամ»:

13615113_1063825693693972_824956913456416956_n

Վերջում, աղջիկներին խորհուրդ է տալիս, թե  ի՞նչ կարելի է հագնել այս սեզոնին՝ ավելի յուրահատուկ կերպար ունենալու համար:

«Առհասարակ աշխատում եմ զերծ մնալ որևէ մեկին հագուստի վերաբերյալ խորհուրդներ տալուց, քանի որ ինձ չեմ համարում այդ ոլորտի մասնագետ և բացի այդ մարդկանց աշխարհայցքն էլ շատ տարբեր է: Կարծում եմ, որ լավ տրամադրությունը յուրաքանչյուր կերպար հետաքրքիր է դարձնում»:

14642716_1136762416400299_1064275230_n

Դե ինչ, դիտեք Սվետլանայի լուսանկարները, հետևեք  նրա միկրոբլոգին և տիրապետեք դիմահարդարման այն բոլոր գաղտնիքներին, որոնք առաջարկում է այս ոճային ու ինքնատիպ աղջիկը:

14502719_1120915747984966_3866223358225259796_n

13124990_1022936251116250_798147736698551113_n

14696937_1136762609733613_1687549766_n

 

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...