Օրերս «Հայրիկ» ռեստորանում լուսաբանեցինք 3 օր շարունակ տևած շնորհանդես, որտեղ «ՍՈՎՌԱՆՈ» ընկերությունը սպառողին ներկայացրեց նոր ապրանքանիշ՝ «Siberian» Exspress»:
Սովռանո ընկերությունը 25տարուց ավել զբաղվելով որակյալ և բարձրակարգ ապրանքների ներմուծմամբ, այժմ հայ սպառողին է ներկայացնում բարձրակարգ պրեմիում դասի նոր օղի՝ <Siberian Exspress> ապրանքանիշը , որը արտադրվում է հենց Սիբիրում:
SIBERIAN EXPRESS-ը պրեմիում դասի սիբիրյան օղի է, որը ոգեշնչված է աշխարհի ամենաերկար երկաթուղային ճանապարհով՝ Տրանս-Սիբիրյան երկաթուղով: Իրական սիբիրյան օղին ատադրվում է Տրանս-Սիբիրյան երկաթուղու կենտրոնական կետում՝ Օմսկ քաղաքում, բացառապես տեղական հումքից՝ սիբիրյան հացահատիկից և Օմսկի աղբյուրների առանձնահատուկ փափկություն ունեցող ջրից:
Միջոցառումը յուրօրինակ կոնցեպտով էր մշակված: Գաստրոճանապարհորդություն Տրանս-Սիբիրյան երկաթուղիով ընդհանուր 6 քաղաքի մշակույթին և խոհանոցին համապատասխան սեթ մենյու էր մշակվել շեֆ խոհարար Ռաֆայել Կազումյանի կողմից, ուտեստներին զուգորդվող կոկտեյլներ, որոնց հիմքում Siberian Express օղին է, ինչպես նաև մաքուր օղին՝ հետաքրքիր մատուցումով:
Երեկոյի ընթացքում հյուրերը այցելեցին 6 քաղաք և փորձեցին սիբիրյան խոհանոցի ուտեստները՝ զուգորդված հայկական խոհանոցի էլեմենտներով:
Սովռանո ընկերությունը այս միջոցառման միջոցով ծանոթացրեց իր հյուրերին նոր ապրանքանիշին։ Siberian Express պրեմիում դասի օղին արդեն կարող եք գտնել խոշոր վաճառակետերում և սուպերմարկետներում։
https://www.instagram.com/sovrano.llc/