Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին ժամը 19:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, բոլոր ժամանակների ռոմանտիկ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանանվայելելու հին ու սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ՝ յուրօրինակ համարներով:
Երեկոյին կմասնակցեն անակնկալ հյուրեր:
Միջոցառման կազմակերպիչն է Yeghoyan Production-ը: