+37496288287

ՍԱՐՅԱՆ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ SARYAN’ NOTES ԳԻՆԵՏՈՒՆԸ

Երեկ՝ քաղաքի սրտում, Սարյան 1 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Երևանում ձևաչափով տարբերվող, եզակի Saryan’Notes գինետունը: Այն առանձնանում է համային և գունային բազմազանությամբ, ներդաշնակ ինտերիերով, ամենաբարձր որակի արտասահմանյան և հայկական գինիներով, որոնք ներկայացված են մառանում:
 Բացի այդ, նշված օրերին Saryan’Notes-ում կարող եք վայելել երաժշտական կատարումներ՝ տարբեր խմբերի կողմից, իհարկե, կենդանի հնչողությամբ: 
Երեկոյի ընթացքում տեղի ունեցան շատ անակնկալներ: Գինու հյուրասիրություն՝ օրիգինալ մտահաղացմամբ, համեղ հյուրասիրություն, կարմիր ժապավենի կրեատիվ կտրման արարողություն, տորթ, անակնկալ նվեր՝ Աստղիկ Սաֆարյանի կողմից: Մի խոսքով, բառերով անհնար է նկարագրել երեկվա էմոցիաները:
Իր գեղեցիկ կատարումներով երեկ հյուրերի համար հանդես եկավ գեղեցկուհի, տաղանդավոր երգչուհի Աստղիկ Սաֆարյանը , ինչպես նաև  DJ DONZ-ը:
Դե իսկ ես, կրկին շնորհակալություն եմ հայտնում  Saryan’Notes-ի անձնակազմին՝ ինձ վստահելու և պատասխանատու օրը ներկայացնելու համար:
Իրականում շատ հուզիչ է, երբ մասնակից ես դառնում նոր ծնունդ առնող գեղեցիկ վայրի, որը պատրաստ է մշտապես սպասարկել և լինել իր հյուրերի կողքին:
Հեռ. – (011) 202006
Հասցե- Սարյան 1
         

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...