+37496288287

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 40 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ SIA FASHION ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Սայաթ-Նովա 40 հասցեում, օրերս, իր դռները բացեց SIA FASHION խանութ-սրահը, որն արդեն իսկ որպես օնլայն շոփինգ գործում էր 7 տարի  և ուներ իր հավատարիմ հաճախորդները:

Խանութ-սրահում ներկայացված են նորաոճ ու թրենդային հագուստներ, աքսեսուարներ, պայուսակներ և կոշիկներ: Ինքս շատ հավանեցի ամբողջ տեսականին, քանի որ SIA FASHION-ում շեշտը դրված է հարմարավետության և վերջին թրենդների վրա: Պետք է նաև նշել, որ խանութ-սրահը  աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ և որակական բարձր հատկանիշներով, որի շնորհիվ էլ ,  տարիներ շարունակ, SIA FASHION-ը ձեռք է բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ:

Բացմանը ներկա էին խանութ-սրահի  հիմնադիր Հայարփիի ընկերներն ու հարազատները, ովքեր սիրով եկել էին կիսելու նրա  ուրախությունը: Ի դեպ, պաշտոնական բացմանը նրա կողքին էին նաև մի շարք աջակիցներ՝ MyLady Armenia, Furshet Planner, Mark Chocoberry, Yum Yum cakes , Cheers ballons , Sweetlana Ishkhanyan :

«SIA FASHION-ը ստեղծվել է 7 տարի առաջ և կրում է քույրիկիս անունը: Քանի որ ցանկանում էինք ավելի ընդլայնվել և  ցուցադրել հագուստներն ու աքսեսուարներն արդեն խանութ-սրահում, ամուսինս մեր ամուսնության 3 ամսյակին ինձ նվեր մատուցեց: Շատ երջանիկ եմ, քանի որ շատ էի ցանկանում բավարարել հաճախորդներիս պահանջմունքներն  ու ավելի հեշտացնել նրանց գնումներ կատարելը: Հույս ունեմ, որ SIA FASHION-ը կդառնա աղջիկների կողմից ամենասիրելի խանութներից մեկը, քանի որ մեր խանութ-սրահում բոլորն էլ  կարող են գտնել իրենց ոճին համապատասխան որևէ իր»,- ինձ հետ զրույցում նշեց SIA FASHION-ի հիմնադիր Հայարփի Խուդավերդյանը:

Ի դեպ, SIA FASHION-ն առանձնանաում է նրանով, որ  կարող եք կատարել նաև օնլայն գնումներ, այսինքն, բացի խանութ-սրահում առկա տեսականիից,  կարող եք պատվիրել հագուստ և աքսեսուարներ՝ ցույց տալով ձեր նախընտրած լուսանկարները:  Դե ինչ, ես կրկին շնորհավորում եմ և վստահություն հայտնում, որ SIA FASHION-ը կդառնա ամենասիրելիներից մեկը մեր քաղաքում:

Հասցե: Սայաթ- Նովա 40

Հեռ.: +37477129019

https://www.facebook.com/profile.php?id=100006061385680

https://www.facebook.com/siasiashopping/

https://www.instagram.com/siasiashopping/?hl=ru

 

   

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...