21-րդ դարում գնալով զարգացում է ապրում դիմահարդարի մասանգիտությունը. այն պահանջված է հատկապես Հայաստանում, քանի որ մեր աղջիկները սիրում են միշտ լինել տարբերվող դիմահարդարմամբ՝ նույնիսկ ամենահասարակ օրերին:
Վերջերս, ինձ համար բացահայտեցի դիմահարդար Մանե Աղաջանյանին. նա շատ տարբերվող ձեռագիր ունի և իրականացնում է ցանկացած հաճախորդի ցանկություն: Դիմահարդարման թրենդների, անցած ճանապարհի և հետագա ծրագրերի մասին խոսել եմ հենց Մանեի հետ:
-Ողջույն Մանե, կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին …
– Ողջույն… մասնագիտությամբ դիմահարդար – կոսմետոլոգ եմ և արդեն 4 տարի է, ինչ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով: Իմ աշխատանքի մեջ ես սիրում միշտ ստեղծել նորը. սիրում եմ տարբերվել և ներկայանալ նորովի: Ինձ համար երջանկություն է, երբ իմ կատարած աշխատանքով կարողանում եմ գոհացնել և, ինչու ոչ, վստահություն պարգևել իմ հաճախորդներին: Իհարկե, բացի դիմահարդարումից, ունեմ նաև շատ հոբբիներ. միշտ սիրել եմ երգել. հաճախել եմ դաշնամուրի դասընթացների: Սիրում եմ նաև զբաղվել սպորտով և փորձում եմ վարել առողջ ապրելակերպ: Միշտ ասել եմ և կասեմ, որ ինձ օրվա 24 ժամը բավական չէ զբաղվելու այն ամենով, ինչ սիրում եմ և ինչ կցանկանայի անել…. )))
-Ի՞նչպես որոշեցիր ընտրել դիմահարդարի ճանապարհը:
– Ինձ համար բավականին բարդ է պատասխանել այս հարցին, քանի որ երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կարող եմ ընտրել հենց այս մասնագիտությունը: Ուղղակի մի օր որոշեցի ու սկսեցի սովորել: Իհարկե, կլինեմ անկեղծ և կասեմ, որ սկզբում այդքան էլ չեմ սիրել աշխատանքս և չեմ էլ պատկերացրել, որ կարող եմ այսքան առաջ գնալ այս ոլորտում: Կարևորն այն է, որ ժամանակի ընթացքում հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել և սկսեցի լուրջ զբաղվել իմ աշխատանքով: Բոլորին թվում է, թե սա հեշտ աշխատանք է, բայց հեշտ աշխատանք չկա. պետք է շատ ուժ և համբերություն գործադրել՝ հաջողության հասնելու համար: Ոլորտը պահանջում է լինել աշխատասեր, , ձգտել միշտ տարբերվել, ունենալ վառ երևակայություն և, իհարկե, ձեռագիր, որը կլինի հենց քոնը:
– Դիմահարդարման մեջ ո՞ր ոճն է քեզ ավելի հարազատ և ի՞նչն է քեզ ավելի մոտիվացնում աշխատանքիդ մեջ:
– Առհասարակ, ես սիրում եմ բնական դիմահարդարումը և խորհուրդ եմ տալիս, որ բոլորը շպարվեն ավելի չափավոր: Ինձ համար ամենամեծ մոտիվացիան այն է, երբ տեսնում եմ հաճախորդներիս հիացած աչքերը՝ աշխատանքս կատարելուց հետո: Չկա ավելի լավ բան, քան այն, երբ աշխատանքդ գնահատված է: Պետք է մշտապես կարողանաս արդարացնել այն մարդկանց սպասումները, ովքեր իրենց կարևոր օրվա տեսքը վստահել են հենց քեզ:
-Երբևէ մտածե՞լ ես սեփական գեղեցկության սրահ ունենալու մասին:
– Իհարկե, մտածել եմ. հույս ունեմ, որ մոտ ապագայում կունենամ իմ սեփական գեղեցկության սրահը, որն անպայման պետք է տարբերվի Հայաստանում գտնվող սրահներից: Դեռևս չեմ շտապում այդ հարցում, քանի որ աշխատում եմ շատ լավ գեղեցկության սրահում, որտեղ բոլորն ինձ համար շատ հարազատ ու սիրելի մարդիկ են: Ի դեպ, նշեմ, որ աշխատում եմ HER STYLE սրահում, որը գտնվում է YEREVAN MALL-ում:
– Հայ աղջիկները սիրում են շատ շպարվել. ի՞նչ խորհուրդ կտաս , ի՞նչ անել տարբերվելու համար:
– Իրոք, մեր աղջիկներն առօրյա կյանքում սիրում են շատ շպարվել, որն ինձ համար և՛ անհասկանելի է , և՛ անընդունելի: Իհարկե, երբ ինչ-որ կարևոր առիթի ես պատրաստվում, պետք է շպարվես՝ տարբերվելու համար, բայց առօրյայում շատ շպարվելն ուղղակի անտեղի է: Ես, լինելով այս մասնագիտության մեջ, սիրում եմ բնական գեղեցկությունը և գնահատում եմ ավելի խնամված մաշկը:
– Ի՞նչ նոր ծրագրեր ու մտահաղացումներ ունես, որոնց մասին կցանկանայիր պատմել կամ կիսվել:
-Այս տարի ունեմ շատ նպատակներ և մտահաղացումներ… Համագործակցություններ կլինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչների և մոդելների հետ: Արդեն սկսել եմ համագործակցություններն ու շուտով Ձեզ կներկայացնեմ իմ նոր աշխատանքները: Խոստանում եմ այս տարի լինել ավելի ակտիվ և արդարացնել բոլորի սպասումները:
– վերջում , 2019-ը նոր է սկսվել և բոլորիս հետաքրքիր է դիմահարդարման այս տարվա տենդենցները, գույներն ու հիմնական ոճը։ Ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչպես շպարվել 2019-ին:
-Այս տարվա թրենդները բավականին տարբերվող են. նորաձև են վառ երանգները, ինչպես նաև glitter-ները: Շրթներկի կարմիր երանգները նույնպես շատ ակտուալ են 2019-ին: Իհարկե, պետք է հետևել նորաձևությանը, բայց, դրա հետ մեկտեղ, պետք է հասկանալ, որ նորաձև է այն, ինչ համապատասխանում է քո ոճին: Ամեն մարդ ինքն է իր համար ստեղծում կերպար: ՁԳՏԵՔ ՏԱՐԲԵՐՎԵԼ ԵՎ ԼԻՆԵԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ…
Մանեն HER STYLE սրահում մատուցում է հետևյալ ծառայությունները՝
Դիմահարդարում, կոսմետոլոգիա, տատուաժ, թարթիչների լիցք: Ինչպես նաև կարող եք գրանցվել դասընթացների համար:
Հեռ./ 093308722
Հասցե / Արշակունյաց 34 (Yerevan mall), HER STYLE
Instagram` https://www.instagram.com/beauty_by_aghajanyans/?hl=ru