+37496288287

ՉԱՐԵՆՑԻ 70/3 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ « SMART STAR» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

                                                                               « SMART STAR»  ուսումնական կենտրոն
                                       Երեխաների ուրախ մանկության և բարձր առաջադիմության երաշխիքը մեկ վայրում։
Չարենցի 70/3 հասցեում , օրերս, պաշտոնապես իր դռները բացեց  «Smart Star» ուսումնական կենտրոնը.  այն իր հյուրընկալ դռները  բացեց նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների առջև։ Կենտրոնի առաքելությունն է օգնել երեխային բացահայտել իր ներուժը։  « SMART STAR»-ի նպատակն է ձևավորել 21-րդ դարին բնորոշ ստեղծագործական մտածողությամբ օժտված հզոր անհատներ՝ ստեղծելով սիրո, վստահության, համագործակցության միջավայր։
Կենտրոնը հագեցած է ժամանակակից ՏՀ տեխնոլոգիաներով։
« SMART STAR» ուսումնական կենտրոնը, սիրով հրավիրում է մանուկներին՝ 
3-4 տ․ դարձե՛ք մեր կախարդական և հեքիաթային աշխարհի իրական հերոսները։
5-6 տ. տարիքային խմբերի համար «Դեպի դպրոց» խորագրով:
Կենտրոնում ձեր բալիկները կտիրապետեն նաև ռուսերենին, անգլերենին ։« SMART STAR»-ն ապահովում է երեխայի համար անվտանգ միջավայր և  կազմակերպում է՝
Առողջ ապրելակերպ՝ մարմնամարզություն, ամենօրյա խաղեր մաքուր օդում,
մայրենիի զարգացում,
հետաքրքրաշարժ մաթեմատիկա,
բնագիտություն,
շախմատ,
օտար լեզուներ /ռուսերեն, անգլերեն/,
զարգացնող խաղեր,
խոսքի զարգացում,
երգ, պար, նկարչություն,
հեքիաթների ունկնդրում և վերլուծություն:
Առողջ և օգտակար սնունդ+ ծնողի ցանկությամբ երեխայի խնամքը կազմակերպվում է նաև անհատական ՝ 1-2 ժամով, 4 կամ 6
ժամով:
Կենտրոնն ապահովում է անհատական մոտեցում՝ բացահայտելով երեխայի ունակությունները: Կազմակերպվում են այցեր թանգարաններ, թատրոններ, մշակութային հաստատություններ: Կենտրոնն առանձնանում է մշտապես տիրող ջերմ մթնոլորտով և հոգատար, բանիմաց, պատասխանատու, բարձրակարգ աշխատակազմով։
Սիրելի ընթերցող, հավելենք, որ ուսումնական կենտրոնում իրականացվող աշխատանքները սկսվում են ժամը 08:30 –
14:00 : Ի դեպ,  նույն ընտանիքից 2 և ավելի երեխաների համար գործում են զեղչեր: Բացի այդ, նշեմ, որ այս օրերին, « SMART STAR»-ն իր դռներն է բացել նաև Արցախից եկած փոքրիկների առջև, ովքեր հնարավորություն ունեն անվճար դասապատրաստումներ անցնելու: Շնորհակալություն « SMART STAR»-ի ամբողջ անձնակազմին, քանի որ այսօր ավելի քան համոզվեցինք, որ մեր մատաղ սերունդը պետք է լինի հայրենասեր եվ կրթված:
 ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ 2020-2021 « SMART STAR»  ուսումնական կենտրոնը, սիրովհրավիրում է դպրոցականներին՝
 Դասապատրաստումներ տարրական դասարանների համար (1-4-րդ դաս․):
 Ֆակուլտատիվ պարապմունքներ միջին դասարանների համար(5-9-րդ դաս․):
 Մաթեմատիկա առարկան նաև ռուսաց լեզվով:
 Օտար լեզուներ /ռուսերեն, անգլերեն, չինարեն /
 Հրաշալի հնարավություն յուրաքանչյուր ծնողի համար՝ վստահելու դասապատրաստումները փորձառու մասնագետների:
 Դասընթացներն ինտերակտիվ են. ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներով և մեթոդներով:
 Դասերն ավարտելուց հետո ,երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու նկարչությամբ, շախմատով, զարգացնող խաղերով:
 Եվ, իհարկե, բոլորը պահպանում են անվտանգության բոլոր կանոնները:
Դասապատրաստումներն իրականացվում են ժամը 12:30 – 18:00-ն:
Հայոց լեզու և գրականություն՝ դիմորդի համար
Ի՞նչ է պետք աշակերտին՝ հաղթահարելու «Հայոց լեզու ու գրականություն» առարկայի միասնական և
ավարտական քննությունները։ Դե իհարկե, աշխատասիրություն, կամքի ուժ ու մոտիվացնող մասնագետ։
 
SMART STAR ուսումնական կենտրոնի հայերենի մասնագետը աշակերտներին է հղում իր խոսքը.
 
«Հայոց լեզուն հարուստ է ու բազմաշերտ։ Արի՛ միասին բացահայտենք մեր ոսկեղենիկ հայերենի գաղտնիքները։ Պատրաստվենք քննություններին, բայց կրթվենք կյանքի համար։ Մեթոդների ընտրությունը անհատական և յուրովի։ Քերականությունը քեզ համար դառնալու է ոչ միայն հասկանալի, այլ նաև սիրելի։ Իսկ գրականությո՞ւնը. այն քեզ համար կդառնա մի իսկական տոն։ Բայց պիտի շատ աշխատես, թե չէ գրականությունը հաճախ է նեղանում մեզնից, իսկ լեզուն զայրանում է, երբ իրեն մոռանում ես։ Ապահովում եմ մոտիվացիա ու բարձր տրամադրություն, տալիս գիտելիք՝ մեջը լիքը սեր, լիքը հավատ, լիքը էներգիա… դե, սովորելն էլ քեզնից»։
Դասերն անցկացվում են ինչպես հեռավար, այնպես էլ կենտրոնում։ «SMART STAR» ուսումնական կենտրոնում մենք կօգնենք քեզ՝ հասնելու քո ամենամեծ նպատակին, իհարկե, գերազանց արդյունքով։
Տարրական օղակ
Այսօր մենք համոզվում ենք, որ մեր մատաղ սերունդը պետք է ավելի քան խելացի և հայրենասեր լինի: Տարրական դպրոցը կարևորագույն նշանակությունն ունի աշակերտի կյանքում. այս ժամանակահատվածում է հիմք դրվում աշակերտի ուսումնական գործունեության հանդեպ վերաբերմունքի ձևավորմանը:Մենք լիովին նպաստում ենք, որպեսզի մեր աշակերտների առաջատար գործունեությունը լինի ուսումնական գործունեությունը, և նրանք հասկանան, որ բոլոր ժամանակների լավագույն «զենքը» գիտելիքն է: Մեր կենտրոնում իրականացվող զարգացնող խաղերի արդյունքում զարգանում են աշակերտների իմացական գործընթացները (կամածին ուշադրությունը, հիշողությունը, ստեղծագործական մտածողությունը, երևակայությունը): Մեր կենտրոնը ամեն ինչ անում է աշակերտների բոլոր հետաքրքրությունների և պահանջմունքների բավարարման համար: Քանի որ մեր ժամանակներում զարկ է տրված ուսումնական գործընթացում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, մենք նույնպես քայլում ենք ժամանակին զուգընթաց և նորագույն տեխնոլոգիաները օգտագործում ենք ավելի արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար: Մեր կենտրոնում յուրաքանչյուր աշակերտի հանդեպ ցուցաբերվում է անհատական
մոտեցում, մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուր աշակերտի տարիքային և անհատական առանձնահատկությունները:  Մենք մեր աշակերտներին առաջադնորդում ենք հետևյալ գաղափարով.
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ 
Նելսոն Մանդելա
Դասվար՝ Գոհար Քոլոզյան
ԲՈՒՀ – ՀՊՄՀ, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժին
(Վերապատրաստումներ է անցել Ֆինլանդիայի հայտնի Օուլու համալսարանում) :
 
Օտար լեզուներ
Անգլերենի դասավանդման մեր որակավորումները, մասնագիտական առաջընթացի համար նախատեսված նյութերն ու դասավանդման միջոցները հիմնված են խորը ուսումնասիրությունների վրա: Մենք օգնում ենք երեխաներին մշտապես արդյունավետ դասեր նախապատրաստել: Մենք ունենք անգլերենի ուսուցման բազմաթիվ միջոցներ, նյութեր, որոնք Ձեզ կօգնեն ընտրել առաջընթացի Ձեր սեփական ուղին:
Անգլերենի մասնագետ – Մերի Ներսիսյան
ԲՈՒՀ – ԵՊՀՙ, Անգլերեն  և գրականություն , անցել է մի շարք վերապատրաստումներ
« SMART STAR»  ուսումնական կենտրոն/ Երեխաների ուրախ մանկության և բարձր առաջադիմության երաշխիքը մեկ վայրում։
Հասցե/ Չարենցի 70/3
Հեռ. 093-19-99-55 , 077-64-66-27
Հիմնադիր-տնօրեն՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ` մ.գ.թ Դոցենտ
   

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...