+37496288287

Ո՞վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ MAISON GAIA HATS BRAND-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ

17264234_1298305260252198_5196481614766814678_n

Բոլորս էլ գիտենք, որ աքսեսուարները կերպարն ամբողջացնող իրեր են, որոնց օգնությամբ մեր արտաքինը դառնում է էլ ավելի արտահայտիչ ու տարբերվող:  Աքսեսուարներից առանձնացնելով գլխարկը, պետք է ասեմ, որ ճիշտ ոճի ու գույնի ընտրված գլխարկը կարող է առավել գեղեցիկ ու նորաձև տեսք հաղորդել կնոջը: Այսպես է մտածել նաև Գայանե Մուրադյանը, ով վերջերս հայտնի է իր   Maison Gaia brand-ով, որտեղ մենք կարող ենք հանդիպել Գայանեի կողմից մոդելավորած կամ ձևափոխած նորաձև գլխարկները:

Գայանեն,  ավարտելով Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը և մասնագիտությամբ լինելով իրավաբան, միշտ հետաքրքրվել է նորաձևությամբ, բայց  ոչ միայն նորաձևության թրենդերով, այլ  որպես արվեստ՝ ուսումնասիրելով վերջինիս պատմությունը, մեծագույն ձեռքբերումներն ու աշխարհի մեծերին:

«Կարող եմ առանձնացնել մարդկանց, ովքեր տարիների ընթացքում ինձ ոգեշնչել են դեպի նորաձևությունը. Աննա Վինտուր,Կոկո Շանել, Կառլ Լագեռֆելդ, Ջեյն Բիրկին, Ժակլին Քեննեդի, Ալեքսանդր ՄքՔուին, Էնդի ՈՒօրհոլ, Գրեյս Քելլի, Իուբեղ դը Ժիվանշի … ինչպես երևում է ցուցակ իրոք որ տարատեսակ է: Չնայած  որ իմ ոճն ու կենսակերպը ռադիկալ կերպով տարբերվում են մայրիկիս ոճից, պարադոկսալ է, բայց, վերոնշյալ անձանց ցանկը հենց ինքն է գլխավորում, քանի որ  հենց իրենից ու իր կերպարներից եմ օրինակ վերցնում ու ոգեշնչվում »:

17814190_1480542105314037_581647154_n

Խոսելով իր իսկ  ստեղծած գլխարկների մասին՝ Գայանեն նշեց, որ գլխարկների դիզայն անելու միտքն առաջացել է միանգամից.

«Ինքս փոքրուց սիրել եմ գլխարկ կրել, շատ եմ սիրում կերպարին վերջնական տեսք տվող այդ մասնիկը և կրում եմ գրեթե միշտ: Առաջին գլխարկը ստեղծել եմ տանը՝ սենյակումս, որը լցված լինելով բազմապիսի իրավաբանական գրականությամբ և ուսումնառությանս ժամանակ հավաքված մեծածավալ նյութերով, վերջին շրջանում դարձել է իմ փոքրիկ արվեստանոցը, ուր կիսամութ լուսավորության և երաժշտության ներքո, ուշ երեկոյան, ստեղծվում են իմ գլխարկները»:

Իսկ թե ո՞վքեր են Maison Gaia-ի կրողները, Գայանեն պատասխանեց, որ կրողը կաշկանդված չէ դրանցով:

«Maison Gaia-ի գլխարկները 7/24 սկզբունքով են ստեղծվում. դրանք կարելի է կրել շաբաթվա բոլոր օրերին ՝ թե աշխատանքի, թե դրանից ազատ ժամանակահատվածում, օրվա ցանկացած ժամի և ցանկացած առիթին»:

Գայանեն անկեղծանում է՝ ասելով, որ չնայած վաղուց չէ, ինչ ստեղծվել է իր brand-ը, այնուամենայնիվ, քաղաքում հանդիպում է աղջիկների, ովքեր կրում են Maison Gaia:

«Իրականում ինձ շատ է ուրախացնում ու ոգևորում այն փաստը, որ հայ աղջիկները գլխարկին մոտենում են ոչ միայն որպես ցուրտ եղանակին գլուխը տաք պահելու միջոց, այլև որպես տեսքն ու կերպարը ամբողջականացնող մի անհրաժեշտ աքսեսուար՝ անկախ եղանականակային պայմաններից»:

Դե ինչ, կարծում եմ իմ և Գայանեի զրույցը բավականին հագեցաց էր և բոլորիդ համար պարզ դարձավ, թե ով է իրականում Maison Gaia-ի հիմնադիրը : Շնորհակալ եմ գեղեցիկ պատասխանների և, իհարկե, այն նորաձև կարմիր գլխարկի համար, որը ես սիրով կրում եմ:

https://www.facebook.com/Gaiahats/?fref=ts

https://www.instagram.com/maison_gaia/?hl=en

 

17814042_1480542241980690_1727847011_n 17814035_1480542335314014_54697610_n 17813915_1480542151980699_860790342_n 17813761_1480542311980683_1873197848_n 17792442_1480542271980687_1264246650_n 17813756_1480542068647374_1333863496_n 17792624_1480542188647362_1087859227_n 17793010_1480542228647358_1659015727_n 17799946_1313841122031945_7902655707048675618_n 17792507_1480542115314036_1136938143_n  17309153_1290261254389932_9158224977207233434_n 17022448_1278068595609198_4102124890574995290_n

17814164_1480542338647347_1028773903_n 17821164_1480542371980677_1531239306_n 17814188_1480542071980707_314728944_n 17821290_1480542231980691_1442902045_n 17821514_1480542205314027_98117240_n 17821556_1480542138647367_1191051699_n 17821699_1480542191980695_498067001_n 17820998_1480542381980676_1198063942_n 17820967_1480542091980705_1228828077_n 17820940_1480542361980678_1958886616_n

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...