+37496288287

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ FASHION BLOGGER-ՆԵՐԸ. (ՏՈՄԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ՝ SUTOMKAFASHION.AM)

Ինչպես նորաձևության թագուհին է ասել, Նորաձևությունն անցնում է, իսկ ոճը մնում է հավետ: Այն լինելով արվեստի ճյուղ, անհատի` իրեն հատուկ գեղեցկությունն ու ոճը արտահայտելու միջոց է: Այսօր այն դարձել է ավելի քան հասանելի: Մարդիկ նորաձևությունն ընկալում են յուրովի և իրենց ինքնաարտահայտման միջոցները նորաձևության նկատմամբ՝ տարբեր են:  Հայաստանում օր օրի ավելանում են նորաձևությամբ հետաքրքվողները, այս դեպքում՝ fashion blogger-ներն, ովքեր սիրով ներկայացնում են, թե այսօր կամ տվյալ սեզոնին ինչն է նորաձև, որ գույնը, կտորը և այլն:

Փորձել եմ հետևել մի քանի Fashion blogger-ների, ովքեր Հայաստանում արդեն իսկ իրենց տեղն ու դիրքն ունեն և թելադրում են նորաձևության իրենց կանոնները: Այսօր ManeHblog-ը ձեզ կներկայացնի Տոմա Աղաբաբյանին, ով միշտ հետևում է նորաձևությանը, միշտ ներկա է fashion show-ներին, ներկայացնում է հետաքրքիր fhotoshoot-եր, մի խոսքով, նրա ակտիվությունն ակնհայտ է:

1930205_796548623787018_8423597154877340238_n

«Ավարտել եմ ԵՊՄՀ-ի Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժինը, Brabion և Albion ուս. կենտրոնները: Սիրում եմ ծաղրանկարչությունը, ժամանակին նկարում էի ԵՊՄՀ-ի Մեխ թերթում, զբաղվում գրաֆիկ դիզայնով: Աշխատել եմ տարբեր տպարաններում, ոճաբան THEMAGazine ամսագրում, դասավանդել եմ դիզայն Զարդակիրառական ուսումնարանում: Էսպես ասած արվեստի մարդ եմ: Սիրում եմ գեղեցիկը»:

11704849_734868156621732_6833932939188711359_n

Տոման խոսեց նաև այն մասին,  թե  ի՞նչպես դարձավ  fashion blogger և նշեց, թե ի՞նչով է տարբերվում իր բլոգը.

«Վաղուց եմ հետաքրքրվում նորաձևությամբ։ Կարելի է ասել 11 տարեկանից։ Հաճախում էի դիզայնի խմբակի, նկարչության։ Մասնագիտություն ստանալուց հետո՝ սկսեցի դասավանդել դիզայն։ Բլոգս նոր է՝ միտքը վաղուց։ Ինչպես նշել եմ, այն դեռ սիրողական է, զբաղվում եմ սիրելի գործով։ Տարբերվում է նրանով, որ բլոգումս ես չեմ գերակշռում։ Աշխատում եմ բացահայտել հայ սկսնակ դիզայներներին»։

13987535_928881083887104_1970367549236722929_o

 Տոմայի  համար նորաձևությունը արվեստ է, որին պետք է տիրապետել.

«Կինը պետք է հետևի նորաձևությանը, բայց գերի չդառնա։ Նորաձև չի նշանակում կրել այն, ինչ կրում է մեծամասնությունը։ Հավատարիմ եմ իմ ոճին։ Կրում եմ այն, ինչը թույլ է տալիս կազմվածքս, այն, ինչը կանացի է»:,- ասաց Տոման՝ ավելացնելով, որ եղանակն ու տրամադրությունն են թելադրում, թե ինչ է հագնելու այսօր:

970397_796547967120417_4986893295671644837_n

Վերջում, խորհուրդ է տալիս, թե ի՞նչն է այս սեզոնին ավելի ակտուալ և ի՞նչ պետք է հագնել՝ յուրահատուկ կերպար ստանալու համար. 

 «Այս և գալիք սեզոնի միտումները շատ են դուրս գալիս: Օրինակ վիլյուրը, կտեսնեք թե՛ հագուստում և թե՛ աքսեսուարներում: Գիշերազգեստը որպես հագուստ, միձի կիսաշրջազգեստները, տաբատները, քյուլոթը, միլիթրի ոճը՝ հատկապես ակտուալ է վերարկուների տեսքով, կաշին: Ամենակարևորը՝ լինեն բնական և ինքնատիպ»:

14203130_947906321984580_6780571162542713903_n

Դե ինչ, կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց իմ և Տոմայի զրույցը: Ի դեպ, շուտով Sutomkafashion.am-ը և ManeHblog-ը  ձեզ կներկայացնեն նոր ու շատ հետաքրքիր fhotoshoot: Սպասեք մեզ )))

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...